Կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների գործը դատավորն «ուղարկեց» Երևան
![]() Դատավոր Սերժ Ռուշանյանը որոշում կայացրեց Ամենայն Հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործը փոխանցել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Առաջին ատյանի քրեական դատարան՝ տարածքային ընդդատության կանոնների պահպանմամբ։ Դատավորն իր որոշումը հիմնավորել է նրանով, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսին վերագրվող արարքի մեղադրական ձևակերպումներում հստակեցված չէ հանցագործության կատարման վայրը։ Դատավորը նշել է, որ Կաթողիկոսի մեղադրանքում տեղ գտած այս բացթողումը հարցեր է առաջացնում։ Մեղադրանքի կողմը պետք է պարզաբանի՝ արդյոք դա վրիպակ է, թե չպարզված հանգամանք։ «Եթե վեճ բարձրացվի՝ չեմ պատրաստվում անաշխատունակության վիճակում գտնվել, չեմ պատրաստվում արձակուրդ վերցնել, չեմ պատրաստվում խուսափել այս գործի քննությունից։ Եթե վեճի արդյունքում կորոշվի, որ այս գործն ինձ է վերադառնում՝ կհանդիպենք հաջորդ դատական նիստին»,- ասաց դատավոր Ռուշանյանը։ |

«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
6603:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
10102:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
10201:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
12000:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
161Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
108Երեկ, 23:30
