Ֆրանսիայում տորնադոյի հետևանքով 41 մարդ է տուժել
![]() Նախօրեին Ֆրանսիայի հարավ-արևմուտքում տորնադո է գրանցվել՝ զգալի վնասներ պատճառելով տարածաշրջանի բնակավայրերին։ Ամենաշատը տուժել է մոտ հազար բնակիչ ունեցող Պումաս գյուղը, որտեղ վնասվել է շուրջ 300 տուն։ Որոշ շենքերի տանիքներ պոկվել են։ Առնվազն 41 մարդ վնասվածքներ է ստացել։ 15 տուժած տեղափոխվել է հիվանդանոց։ Տարերքն ուղեկցվել է ուժեղ քամիներով, կարկտահարությամբ և էլեկտրամատակարարման խափանումներով։ Տարածաշրջանի տասը բնակավայրերում մոտ 2800 տուն մնացել է առանց էլեկտրականության։ Ֆրանսիայի ազգային օդերևութաբանական ծառայության՝ Meteo-France-ի տվյալներով՝ հարևան Արկետ-ան-Վալ գյուղում քամու արագությունը հասել է 117 կմ/ժ-ի։
|

Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը
14519:26
Ողբերգական ավտովթար՝ Երևանում. կա 1 զոհ
15816:18
Կրակոցներ՝ Երևանում. վիրավորվել է Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի 22-ամյա տղան
14512:24
«Մոր քառասունքից էին վերադառնում». երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին
18112:06
Բելգորոդում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, 14-ը՝ վիրավորվել
22210:20
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ կա 2 զոհ, 5 վիրավորներից 4-ը երեխաներ են
255Երեկ, 21:06
