Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
![]() Գազայի հատվածից առողջական ծանր խնդիրներ ունեցող 3 երեխա իրենց ծնողների/ուղեկցողների հետ կտեղափոխվի Հայաստան՝ մասնագիտացված բուժօգնություն ստանալու նպատակով: Այս մասին նշված է ՀՀ կառավարության որոշման նախագծում, որով նախատեսվում է Կառավարության պահուստային ֆոնդից Առողջապահության նախարարությանը հատկացնել 16,74 մլն դրամ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և ԱԳՆ-ի հետ համատեղ նախապես դիտարկվել էր 11 երեխայի տվյալ, որոնցից ընտրվել էր 7-ը։ Ի վերջո, Հայաստան տեղափոխվելու և առավելագույնը 1 ուղեկցող ունենալու պայմանին համաձայնել է 3 երեխայի ընտանիք։ Ըստ նախագծի հիմնավորման՝ բուժման ընդհանուր նախահաշիվը կազմելու է 12,5 մլն դրամ։ «Արաբկիր» ԲԿ բուժվելու է մեկ երեխա, որին լյարդի և երիկամի փոխպատվաստում կանեն (ախտորոշումը՝ առաջնային հիպերօքսալուրիա)։ Անհրաժեշտ է դեղորայքային մակարդակի որոշում, բիոպսիա և դիսպանսեր հսկողություն (արժեքը՝ մոտ 1 մլն դրամ)։ Մյուս երկու երեխաները «Նորք-Մարաշ» ԲԿ-ում բուժում կստանան, որոնք ունեն սրտի բնածին ծանր արատներ և վիրահատական կամ ինտերվենցիոն միջամտության կարիք ունեն (արժեքը՝ 3,5 մլն և 8 մլն դրամ)»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ։ Բուժման և ուղեկցողների կացության բոլոր ծախսերը հոգալու է Հայաստանի Հանրապետությունը, իսկ չծախսված գումարները կվերադարձվեն պետբյուջե։ |

«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
162Երեկ, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
177Երեկ, 15:54
ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
13828.10.2026, 15:06
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»
15128.10.2026, 09:00
Մանրամասներ՝ ավտոբուսի վթարից տուժածների առողջական վիճակի վերաբերյալ
19023.10.2026, 15:48
«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
22121.10.2026, 13:12
