Երևան`   +27 °C
Այսօր`   Երեքշաբթի, 18 օգոստոսի, 2026 թ.

Հունական երկրորդ բեռնանավն է հարձակման ենթարկվել Սև ծովում

112
Այսօր, 20:08
Հունական երկրորդ բեռնանավն է հարձակման ենթարկվել Սև ծովում

Լիբերիայի դրոշի ներքո նավարկող հունական Anna S բեռնատար նավը հրդեհվել է Սև ծովում հարձակումից հետո։
Proto Thema-ի տվյալներով՝ օգոստոսի 17-ին Նովոռոսիյսկից մոտ 40 կիլոմետր հեռավորության վրա հինգ անօդաչու թռչող սարքեր են հարվածել նավին։ Նավում եղել են 20 ֆիլիպինցի նավաստիներ և մեկ ռումինացի կապիտան. նրանք չեն տուժել։ Բեռնատարը պատկանում է Neptune Tradebulk Inc. ընկերությանը և ուղևորվում էր Նովոռոսիյսկ՝ հացահատիկ բեռնելու։ Հրատարակության տվյալներով՝ նավը գրեթե ամբողջությամբ այրվել է հրդեհից։ Հայտնի չէ՝ այն մնում է ջրի վրա, թե ոչ։
Սա հունական նավի հետ կապված երկրորդ միջադեպն է Նովոռոսիյսկի մոտակայքում 24 ժամվա ընթացքում։ Օգոստոսի 16-ին Սև ծովում հարձակման է ենթարկվել Skiros լցանավը, որը ռուսական նավթ էր տեղափոխում Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի (CPC) տերմինալում բեռնվելուց հետո։ Հունական Skai հեռուստաալիքի տվյալներով՝ նավին հարվածել է Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքը։