«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին
![]() «Լինելով ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ արդյո՞ք մտահոգված եք այն տեղեկությամբ, որ պոլիկլինիկաներից մեկում օրինակ «Վագա Ֆարմը» դեղատան տարածքը վարձակալելու համար 500 հազար և ավելի գումար է առաջարկել՝ մերժել են, բայց այդ նույն տարածքը 300 քանի հազարով տվել են Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Նատալի Ֆարմ»-ին։ Երևանի քաղաքապետարանի այս որոշումն ինչպե՞ս եք մեկնաբանում»,- «Ֆակտոր»-ը դիմեց ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանին։ «Եթե կարծում եք, որ ընթացակարգերի խախտում է տեղի ունեցել, առաջարկում եմ դիմել իրավապահ մարմիններին»,- պատասխանեց պատգամավորը։ Դիտարկմանը, որ քաղաքական գնահատական է ակնկալում, ոչ թե ուղղորդում, ՔՊ-ականը պատասխանեց․ «Առաջին անգամ եմ լսում: Կուսումնասիրեմ և եթե բացահայտեմ, որ ընթացակարգի խախտում է եղել, ինքս դա կանեմ»։ |

«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
162Երեկ, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
177Երեկ, 15:54
ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
13828.10.2026, 15:06
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»
15128.10.2026, 09:00
Մանրամասներ՝ ավտոբուսի վթարից տուժածների առողջական վիճակի վերաբերյալ
19023.10.2026, 15:48
«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
22121.10.2026, 13:12
