Հայ դպրոցականները 2 բրոնզե մեդալ են նվաճել արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում
![]() Հայ դպրոցականները երկու բրոնզե մեդալ են նվաճել օգոստոսի 2-8-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացված արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում (IOAI): Հայաստանն այս տարի ներկայացրել է միանգամից երկու թիմ՝ յուրաքանչյուրում չորսական աշակերտ (առավելագույն թույլատրելին IOAI-ում)։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից: Թիմային մրցույթում հաջող ելույթ է ունեցել Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցը ներկայացնող քառյակը՝ Ալեն Գևորգյանը, Արամ Ամիրխանյանը, Սերյոժա Նազարյանը և Վահե Պլուզյանը: 120 երկրի ներկայացուցիչների պայքարում նրանք զբաղեցրել են 5-րդ տեղը՝ առաջ թողնելով միայն Նոր Զելանդիայի, Հոնկոնգի, Պուերտո Ռիկոյի և Իսպանիայի թիմերին: Անհատական հաշվարկում Արամ Ամիրխանյանը և Ռազմիկ Եփրեմյանը (Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց) դարձել են բրոնզե մեդալակիրներ: Եվս երեք աշակերտ՝ Արտյոմ Հովհաննիսյանը (Գյումրու «Ֆոտոն» վարժարան), Գուրգեն Բայբուրդյանը (Գյումրու «Ֆոտոն» վարժարան) և Դավիթ Ղազարյանը (Վաղարշապատի թիվ 5 ավագ դպրոց), ընդգրկվել են պատվավոր հիշատակումների թվում։ Օլիմպիադան անցկացվել է 3 փուլով՝ տնային (3 առաջադրանք), թիմային (2 փուլով առաջադրանքներ՝ սիմուլյացիոն և Galbot ռոբոտով) և անհատական (6 առաջադրանք ԱԲ-ից): Հայաստանի թիմը ձևավորվել է երեք փուլից բաղկացած ազգային ընտրական գործընթացի արդյունքներով, որին շուրջ 170 աշակերտ է մասնակցել ՀՀ տարբեր տարբեր դպրոցներից։ Օլիմպիադայի 8 մասնակիցներից 6-ը հանդիսացել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կողմից իրականացվող «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» ծրագրի աշակերտներ՝ արհեստական բանականություն ուսումնասիրելով ավագ դպրոցի իրենց եռամյա ուսումնառության ընթացքում։ Հայ դպրոցականները երկրորդ տարին անընդմեջ մասնակցում են ԱԲ միջազգային օլիմպիադային: Նախորդ տարի Պեկինում կայացած մրցույթում Արամ Ամիրխանյանը բրոնզե մեդալ էր նվաճել անհատական պայքարում: Ավելի վաղ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել էր, որ մեր աշակերտները արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում թիմային պայքարում 5-րդ տեղն են զբաղեցրել: |

Եմենցիներն սկսել են միջոցներ հայթայթել և զանգվածաբար մեկնել ռազմաճակատ՝ ընդդեմ հուսիների
212Երեկ, 23:30
«Ուսուցչի օրը մեզ պետք չէ խնդրել՝ գնահատեք մեզ». Հայկուհի Հովհաննիսյան
116Երեկ, 22:42
«Դասախոսը չպետք է իրեն նվաստացած զգա ամեն անգամ, երբ ստանում է իր աշխատավարձը». Վահան Բալասանյան
141Երեկ, 19:00
«Փոխվել է ոչ միայն դպրոցների պատերին գրվող տեքստը, այլև ուղերձը»․ Արմեն Հովասափյան
15530.09.2026, 17:12
Իջևանի դպրոցներում Փաշինյանի լոզունգներն են փակցված․ «Հրապարակ»
18330.09.2026, 09:12
«Մեկ ամիս ուշացված, «կարգի բերված» էլեկտրոնային մատյանն է». Սոֆյա Հովսեփյան (լուսանկար)
16930.09.2026, 00:06
