Ռուս բժիշկներն աշխարհում առաջին էնդոսկոպիկ վիրահատությունն են կատարել 101-ամյա հիվանդի գանգի վրա
![]() Սամարայի պետական բժշկական համալսարանի կլինիկայում 101-ամյա հիվանդի մոտ աշխարհում առաջին էնդոսկոպիկ վիրահատությունն են կատարել սեպաձև խոռոչի վրա։ Տղամարդը հիվանդանոց է ընդունվել անգիտակից վիճակում՝ ուժեղ գլխացավի և մարմնի ընդհանուր ցավերի մասին բողոքելուց հետո: Զննման արդյունքում հայտնաբերվել է սֆենոիդիտ՝ սեպաձև խոռոչի բորբոքում, որը գտնվում է գանգի հիմքի կենտրոնական մասում։ Վիճակը բարդացել է երկրորդային ռինոգեն մենինգիտով՝ ուղեղաթաղանթների ծանր թարախային բորբոքումով։ «Վիրաբույժները քթի միջոցով կատարել են նվազագույն ինվազիվ էնդոսկոպիկ վիրահատություն. նրանք բացել են սինուսը, ողողել այն, հեռացրել թարախային պարունակությունը և լայնացրել բացվածքը», - հայտնել է մամուլի ծառայությունը։ Վիրահատությունը տևել է մոտ 30 րոպե։ Պրոցեդուրաների ընթացքում բժիշկներն օգտագործել են Սամարայի պետական բժշկական համալսարանում մշակված «Autoplan» վիրաբուժական նավիգացիոն համակարգը։ Այն թույլ է տալիս նախաօպերացիոն մոդելավորում և անատոմիական կառուցվածքների ավելի ճշգրիտ կողմնորոշում՝ նվազեցնելով ֆունկցիոնալ կարևոր հատվածների վնասման ռիսկը։ Վիրահատությունից հետո տղամարդը ևս մեկ շաբաթ մնացել է հիվանդանոցում՝ մասնագետների հսկողության ներքո։ Նրա վիճակը բարելավվել է, և նա դուրս գրվել տուն։ Նա շուտով կդառնա 102 տարեկան։ |

«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
162Երեկ, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
177Երեկ, 15:54
ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
13828.10.2026, 15:06
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»
15128.10.2026, 09:00
Մանրամասներ՝ ավտոբուսի վթարից տուժածների առողջական վիճակի վերաբերյալ
19023.10.2026, 15:48
«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
22121.10.2026, 13:12
