«Իրանական գազի արտահանումը Հայաստան առնվազն կարելի է կրկնապատկել»․ Դավիթ Խուդաթյան
![]() Հայաստանը կողմ է Իրանից գազի արտահանման ծավալները ավելացնելու Թեհրանի առաջարկին։ Իրան կատարած եռօրյա այցից հետո Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն «Ազատության» հետ զրույցում տեղեկացրել է, որ գազ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի շրջանակում իրանական գազի ծավալները հնարավոր է առնվազն կրկնապատկել։ «Երկուստեք արձանագրել ենք, որ Հայաստանի Հանրապետությունը փաստացի ունի ավելի մեծ ծավալով գազ ստանալու անհրաժեշտություն, Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի ավելի մեծ ծավալով էլեկտրաէներգիա ստանալու անհրաժեշտություն, մեր խողովակաշարի առկա թողունակությունն ավելի մեծ է, քան դրանով հոսող այս պահին գազն է»,- ասել է ՏԿԵ նախարարը։ «Ե՛վ մեր առկա խողովակաշարի հնարավորությունը, և՛ նաև 400 կիլովատ հզորությամբ գծի կառուցման հնարավորությունը մեզ թույլ է տալիս առնվազն գործարքի ծավալները կրկնապատկել դեռևս ավելի մեծ ծավալով, քան կրկնապատկումն է, բայց մինիմում կրկնապատկել հնարավոր է։ Այսինքն՝ կարող ենք Իրանի Իսլամական Հանրապետություն երկու անգամ առնվազն ավելի շատ էլեկտրաէներգիա արտահանել, փոխարենը երկու անգամ ավելի շատ գազ ստանալ, չնայած գազատարի թողունակությունն այս պահին ավելի շատ է, քան կրկնակին է»,- շեշտել է նախարարը։ Նա հույս է հայտնել, որ երկարատև ձգձգումներից հետո մինչև տարվա վերջ աշխատանքներն ավարտին կհասցվեն։ |

«Հանքարդյունաբերության ոլորտը պետք է դառնա առաջամարտիկը ՀՀ-ում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
18917.10.2026, 17:54
««Գազպրոմը» և NIGC-ն քննարկում են դեպի Իրան գազատարի երթուղու հարցը»․ Սաիդ Թավաքոլի
41116.10.2026, 16:36
«Ադրբեջանը վերադառնում է ռուսական գազին». Վահե Դավթյան
16516.10.2026, 15:12
SOCAR-ը հայտնել է «Գազպրոմից» գազ գնելու մտադրության մասին
38216.10.2026, 14:00
«Այսօր Սևանի ձկնորսների ցանցերում կրկին իշխան է հայտնվում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
12016.10.2026, 11:12
Ռուսաստանը վերսկսում է դիզելային վառելիքի արտահանումը՝ ըստ Թրամփի հետ պայմանավորվածության
71216.10.2026, 01:06
