Ովքեր են ուզում դառնալ հանձնաժողովների նախագահներ. ՔՊ-ում թեժ պայքար է. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օգոստոսի 2-ին՝ ժամը 10։00-ին, կգումարվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ութերորդ գումարման առաջին նիստը, որը խորհրդանշելու է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորվող նոր քաղաքական դասավորության մեկնարկը։ Նիստը, ինչպես սահմանված է Սահմանադրությամբ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով, կվարի խորհրդարանի ամենատարեց պատգամավոր Կնյազ Հասանովը։ Նոր խորհրդարանի կազմը Ազգային ժողովում ներկայացված կլինեն երեք քաղաքական ուժեր՝ Թեև ՔՊ-ն պահպանել է խորհրդարանական մեծամասնությունը, առաջիկա նստաշրջանը խոստանում է լինել մրցակցային, հատկապես մշտական հանձնաժողովների և օրենսդրական առաջնահերթությունների շուրջ։ Ամենաուշագրավ զարգացումները կապված են Ազգային ժողովի 12 մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հետ։ Թեկնածուների ցանկը ցույց է տալիս, որ հատկապես իշխող խմբակցության ներսում մի շարք հանձնաժողովների համար առկա է լուրջ մրցակցություն։ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողով Արուսյակ Ջուլհակյան Այս հանձնաժողովի դեպքում առաջադրված է մեկ թեկնածու, ինչը նշանակում է, որ այստեղ անակնկալներ չեն սպասվում։ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով Արմեն Խաչատրյան Վիլեն Գաբրիելյան Սասուն Միքայելյան Սա, թերևս, ամենաթեժ մրցակցությունն է, բայց Վիլեն Գաբրիելյանի դիրքերն առավել ամուր են․ նրա լոբբինգը լավ է աշխատել։ Մյուսները պասիվ են եղել։ Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով Նազելի Բաղդասարյան Մարիամ Պողոսյան Զարուհի Բաթոյան Լիլիթ Ստեփանյան Արթուր Հովհաննիսյան Հինգ թեկնածուի առաջադրումը վկայում է, որ սոցիալական բլոկը շարունակում է մնալ իշխանության ներսում առավել պահանջված ուղղություններից մեկը։ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով Լուսինե Բադալյան Ալխաս Ղազարյան Տրդատ Սարգսյան Նելլի Բավեյան Կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով Ռուզաննա Երեմյան Սիսակ Գաբրիելյան Թագուհի Ղազարյան Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողով Ռուստամ Բաքոյան Զարուհի Բաթոյան Հասմիկ Հակոբյան Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողով Տրդատ Սարգսյան Հասմիկ Հակոբյան Եվրաինտեգրման մշտական հանձնաժողով Արման Եղոյան Սոնա Ղազարյան Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով Սարգիս Խանդանյան Տաթևիկ Ղազարյան Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով Ծովինար Վարդանյան Բաբկեն Թունյան Սերգեյ Բագրատյան Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով Տարածքային կառավարման մշտական հանձնաժողով Վահե Ղալումյան Գարիկ Սարգսյան Առաջին նիստի օրակարգը Օգոստոսի 2-ի անդրանիկ նիստում նախատեսված է քննարկել հինգ հիմնական հարց՝ Հաշվիչ հանձնաժողովի ընտրություն, ԱԺ նախագահի ընտրություն, ԱԺ նախագահի տեղակալների ընտրություն, Մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություն, Կառավարության կառուցվածքային փոփոխությունների հարց, եթե նման նախագիծ ներկայացվի։ ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրված է Ռուբեն Ռուբինյանը, իսկ փոխնախագահների պաշտոններում՝ Վահագն Ալեքսանյանը և Հայկ Կոնջորյանը։ Կառավարության ձևավորման գործընթացը |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
