«Իսկ ի՞նչ իրավիճակ է Կովկասում, որ քննարկում են Մոսկվան ու Թեհրանը. խաղաղություն չէ՞». Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Ռուսաստանի փոխարտգործնախարար Գալուզինը Մոսկվայում ընդունել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ, ԱԳ փոխնախարար Մանուչեհր Մորադիին։ Այդ մասին հաղորդագրության մեջ հատկապես ուշադրության է արժանի այն, որ չի նշվում Իրանի շուրջ իրավիճակի քննարկման վերաբերյալ, փոխարենը՝ Կովկաս, Կենտրոնական Ասիա, Ուկրաինա։ Ու թեեւ այս ամենը շղթա է, բայց, կենտրոնանանք Կովկասի վրա։ Իրանի եւ ՌԴ ԱԳՆ փոխնախարարները Մոսկվայում խորհրդակցության ընթացքում քննարկում են Կովկասի իրավիճակը։ Իսկ այստեղ հարց է առաջանում, իսկ ի՞նչ իրավիճակ է Կովկասում, որ քննարկում են։ Խաղաղություն չէ՞։ Իհարկե խաղաղությունը ցանկալի է բոլորիս համար, բայց միայն անուղղելի լավատեսների կամ խիստ միամիտների համար է ներկայիս իրավիճակը խաղաղություն։ Ու այստեղ իհարկե խուճապ պետք չէ, որովհետեւ խաղաղության որեւէ կայուն հեռանկարի գլխավոր թշնամիներից մեկն է խուճապը։ Ավելին, խաղաղության հեռանկարը պահանջում է երկու կարեւոր բան՝ չունենալ ներկայի վեևրաբերյալ խաղաղության ավելորդ պատրանք, եւ միեւնույն ժամնակ դրա հետեւանքով չհայտնվել խուճապի մեջ, որպեսզի հնարավոր լինի սթափ կառավարել ռիսկերն ու ապահովել հարաբերական կայունության շրջափուլը։ Վերադառնալով մոսկովյան քննարկմանը, դիտարկենք, որ Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հիշատակումը «մեկ գծում» է, ինչը բնականաբար արտահայտում է այն ռիսկերը, որ Իրանն ու Մոսկվան տեսնում են հենց այդպիսի տրամաբանությամբ՝ եվրաատլանտյան ճեղքում Կովկաս–Կասպից–ԿԱ շղթայով։ Հատկանշական է, որ Թեհրանն ու Մոսկվան խորհրդակցության ընթացքում վերհաստատել են հավատարմությունը նախորդ տարի կնքված եւ վավերացված ռազմավարական համապարփակ գործընկերության Մեծ պայմանագրին։ Ինքս դրանից հետո պարբերաբար մատնանշել եմ, որ ՌԴ կվկասյան քաղաքականությունը թերեւս պետք է դիտարկել ու գնահատել արդեն այդ պրիզմայով։ Ռուսաստանը այդ պայմանագրով ըստ էության «ընդլայնել» է Կովկասը իր քաղաքական ռազմավարության մեջ եւ դիտարկում է Կովկասը ավելի մեծ շրջանակով։ Սա իրողություն է, որը պետք է հաշվի առնել՝ այս ուղղությամբ, այդ թվում Հայաստանի հարցում ՌԴ քաղաքականության հեռանկարները դիտարկելիս»։ Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
