Երևան`   +7 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

«Աշխարհասփյուռ հայությունը շարունակում է իր աջակցությունը հայտնել Գագիկ Ծառուկյանին»․ Իվետա Տոնոյան

239
Ուրբաթ, 17 հուլիսի, 2026 թ., 15:00
«Աշխարհասփյուռ հայությունը շարունակում է իր աջակցությունը հայտնել Գագիկ Ծառուկյանին»․ Իվետա Տոնոյան

ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Աշխարհասփյուռ հայությունը շարունակում է իր համախմբված աջակցությունը հայտնել Գագիկ Ծառուկյանին։
Այս անգամ՝ օվկիանոսից այն կողմ՝ հայաշատ Լոս Անջելեսում, տեղի է ունեցել բազմամարդ հանդիպում՝ ի զորակցություն Գագիկ Ծառուկյանի և նրա ընտանիքի։
Արվեստի, մշակույթի, սպորտի, հասարակական և քաղաքական ոլորտների բազմաթիվ ներկայացուցիչներ անդրադարձել են Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացներին՝ արտահայտելով իրենց արդարացի վրդովմունքը, բայց միևնույն ժամանակ հույս հայտնելով, որ արդարությունը կվերականգնվի»։

Աղբյուրը`   Իվետա Տոնոյան