«Սոմալիլենդում կառուցվող գաղտնի ռազմակայանն էապես կփոխի ռազմաքաղաքական իրադրությունը». Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը թելեգրամյան իր էջում գրել է. «Ֆրանսիական Լե Մոնդը հրապարակել է հետաքրքիր տեղեկություն, որ Արաբական Միացյալ Էմիրությունների հովանու ներքո Սոմալիլենդում կառուցվում է գաղտնի ռազմակայան, որից օգտվելու են Էմիրությունները, Վաշինգթոնն ու Թել Ավիվը։ Սա ուշադրության է արժանի նրանով, որ խոսքը ստրատեգիական նշանակության՝ Բաբել Մանդեբի Նեղուցի մասին է։ Սոմալիլենդը, որը չճանաչված միավոր է և անջատվել է Սոմալիից, ըստ էության ափամերձ լինելով, ապահովում է ստրատեգիական դիրք այդ նեղուցի նկատմամբ։ Սրա համար է նաև, որ Իսրայելը ճանաչել է Սոմալիլենդի անկախությունը։ Ռազմակայանի կառուցումն ու շահագործումն իհարկե էապես կփոխի ռեգիոնում, Բաբել Մանդեբի նեղուցում և Ադենի ծոցում ռազմա–քաղաքական իրադրությունն ու ուժերի հարաբերակցությունը։ Իսկ այդ պարագայում, անխուսափելի է լինելու նոր համաձայնությունների անհրաժեշտությունը, որին կամ պետք է գան քաղաքական, կամ ռազմական ճանապարհով։ Հաշվի առնելով այն, որ շահառու կողմերը շատ են, մեծ է դառնում ռազմական էսկալացիայի հավանականությունը, թեև այդ գոտում ռազմական իրավիճակը լարված է վաղուց՝ պարզապես ընդմիջումներով»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
