Երևան`   +35 °C
Այսօր`   Երեքշաբթի, 14 հուլիսի, 2026 թ.

«Շուշիի մեդիաֆորումի ընթացքում Ալիևը, ըստ էության, ծաղրել է Մոսկվային». Հակոբ Բադալյան

79
Այսօր, 13:12
«Շուշիի մեդիաֆորումի ընթացքում Ալիևը, ըստ էության, ծաղրել է Մոսկվային». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Օկուպացված Շուշիի մեդիաֆորումի ընթացքում Ալիևը ըստ էության ծաղրել է Մոսկվային՝ հիշեցնելով, որ ՏԱՍՍ-ի փոխտնօրեն Գուսմանին հեռացրին՝ նույն մեդիաֆորումի ընթացքում իրեն հարց տալուց հետո, որը այսպես ասած դուր չէր եկել Մոսկվային։

Հիշեցնեմ, որ նախորդ տարի կար որոշակի լարվածություն՝ ադրբեջանական օդանավի աղետից հետո։

Հետաքրքիր է, Մարիա Զախարովան որևէ բան կասի՞ Ալիևի հեգնանքի կապակցությամբ։ Կամ այն խոսքերի կապակցությամբ, որ նա ասում էր ուկրաինացի պրոպագանդիստ Գորդոնի հարցին ի պատասխան։

Հազիվ թե։ Իսկ ինչու է տիկին Զախարովան խրոխտ արձագանքում Հայաստանի կառավարության, Փաշինյանի հետ առնչվող ցանկացած դեպքի, անգամ ամենաանշան։ Որովհետև ուժները պատում է Փաշինյանի՞ վրա։

Իհարկե ոչ։ Հարցը ուժը պատելը չէ, թեև Մոսկվայի ուժն այսօր չի բավականացնում Ադրբեջանի համար ակնհայտորեն։ Ինչ կլինի վաղը, դեռ կտեսնենք, բայց այսօր այն չի բավականացնում հաստատ, առնվազն տակտիկական իմաստով։ Իսկ Հայաստանի դեպքում հարցը ուժը չէ, այլ այն, որ Ռուսաստանի համար անհրաժեշտ է այն լարվածությունը, որ առկա է, որովհետեւ դա էլ ըստ էության «փոխհատուցում» է Մոսկվայի տակտիկական թուլությունը ռեգիոնում, չեզոքացնում դրանից բխող որոշակի ռիսկեր»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան