Երևանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը
![]() Ռեժիսոր Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը» հայ-ֆրանսիական համատեղ արտադրության ֆիլմով հուլիսի 13-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը։ Սիրված կինոփառատոնը, որը մեծ դերակատարություն ունի հայկական կինոյի զարգացման, կինոճաշակի ձևավորման, համաշխարհային կինոյի բացառիկ նմուշները Հայաստանի հանդիսատեսին արագ հասցնելու գործում, կրկին իր շուրջ է համախմբել ոլորտի կարկառուն ներկայացուցիչների աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր, որոնք մրցանակների են արժանացել Կաննի, Բեռլինի, Լոկառնոյի և այլ հեղինակավոր կինոփառատոններում։ Փառատոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կարեն Ավետիսյանը կարևորեց այն հանգամանքը, որ «Ոսկե ծիրան»-ը դարձել է FIAPF-ի կողմից ճանաչված 50 լավագույն փառատոններից մեկը: Փառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը հիշեցրել է, որ 2003 թվականին իր ուսուցիչ Միքայել Ստամբոլցյանի և կինոգետ Սուսաննա Հարությունյանի հետ որոշել են հիմնադրել «Ոսկե ծիրան»-ը, քանի որ այն հայկական կինոյին շատ անհրաժեշտ էր: |

Մահացել է Դավիթ Մուրադյանը
8712:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
84418.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
21917.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22417.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24117.10.2026, 15:06
Անտոնիու Գուտերեշի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մատենադարան (լուսանկար, տեսանյութ)
20616.10.2026, 00:18
