Երևան`   +5 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

«Գաղտնի պլանով Ալեն Սիմոնյանին ճամփեցինք, Փաշինյանը խաբար չէր». Սամվել Կարապետյան

343
Հինգշաբթի, 09 հուլիսի, 2026 թ., 20:18
«Գաղտնի պլանով Ալեն Սիմոնյանին ճամփեցինք, Փաշինյանը խաբար չէր». Սամվել Կարապետյան

Լրագրողները դատարանի բակում Սամվել Կարապետյանին հարց ուղղեցին «գաղտնի պլանի» մասին, որով իշխանափոխության համար պայքարն է ընթանալու։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդը պատասխանեց. «Հենա, գաղտնի պլանով Ալեն Սիմոնյանին ճանապարհեցինք, Փաշինյանը խաբար չէր»: Ճշտող հարցին՝ դո՞ւք ճանապարհեցիք, նա պատասխանեց. «Բա էլ ո՞վ: Մեխանիզմի գլուխն արդեն չկա, Փաշինյանը հիմա դարձել է «անգլուխ ձիավոր»:

Նա նաև խոստացավ՝ գնալու են առաջ, շարունակելու են պայքարել, մինչև իշխանափոխությունը կայանա։