«TRIPP նախագծի իրականացումը բխում է նաև Իրանի շահերից»․ Նիկոլ Փաշինյան
![]() Հայաստանը պետք է ապաշրջափակվի, տարածաշրջանը պետք է ապաշրջափակվի․․․ Իրանի, ՌԴ-ի, Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, ԵՄ-ի, Կենտրոնական Ասիայի երկրների, Չինաստանի, բոլորի հետ աշխատելու ենք, որովհետև TRIPP-ը գլոբալ նախագիծ է, և գնալով այդ նախագծի արժեքն ու նշանակությունը մեծանալու է»,- այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք ուզում ենք րոպե առաջ սկսել TRIPP-ի իրականացումը, ինչքան հասկանում եմ, ամերիկյան կողմն էլ է դա ուզում: Հիմա պետք է ընթացակարգերը նորմալ ապահովենք, որպեսզի, հույս ունեմ, այս տարվա մեջ՝ աշնանը, գետնի վրա առաջին աշխատանքներն իրականացվեն: TRIPP նախագծի գործընթացն իրականացնելու արդյունքում մենք Պարսից ծոցից Սև ծով երկաթուղին ենք բացելու, և Հայաստանի ու Իրանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների հնարավորություններն էականորեն ընդլայնվելու են, ԻԻՀ-ի առևտրատնտեսական հնարավորություններն էականորեն ընյդլայնվելու են: Այսինքն՝ այս դետալները հաշվի առնելով՝ TRIPP նախագծի իրականացումն անկեղծորեն և ուղղակիորեն բխում է նաև ԻԻՀ-ի շահերից»,- ասաց նա: |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
