Գորիսում խուզարկվել է «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը
![]() Ասօր առավոտյան ժամը 9-ից «Սյունյաց երկրի» խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանում կատարվել է խուզարկություն։ Նախնական տեղեկություններով՝ խուզարկությունը կապված է խմբագրի որդի Կարեն Լազարյանի՝ «Միասնության թևեր» կուսակցության հետ ունեցած առնչությունների հետ։ Կարեն Լազարյանն այդ կուսակցությունից ԱԺ պատգամավորի թեկնածու էր։ Այս մասին հայտնում է «Սյունյաց երկիր»-ը։ «Կարեն Լազարյանի հանդեպ մեկուկես տարի առաջ մեկնարկած հետապնդումների սաստկացումը, կարելի է ասել, սպասված էր․․․ Գլխավոր պատճառը «ՔՊ» կուսակցության ձախողումն էր Գորիսում՝ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքում։ Այդ կուսակցության ներկայացուցիչները խոստացել էին 65-70 տոկոսի հասնող վստահության քվե, որը, սակայն, իրականություն չէր դարձել։ Հիմա մեղավորներ են փնտրում․․․ Օրեր առաջ էլ Գորիսի ոստիկանապետն էր հանձնարարություն ստացել՝ Կարեն Լազարյանի դեմ ինչ-ինչ գործեր հորինելու։ Վերջինս էլ «Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի ֆեյք տնօրեն Արմինե Կոլյանի հետ «հաղորդում» էր պատրաստել՝ իբր լուծարված Գորիսի պետական քոլեջում թույլ տրված ապօրինությունների մասին, որը ստիպել էին ստորագրել Հրո անունով համայնքային ոստիկանի՝ ինչ-ինչ խոստումների դիմաց։ «Հաղորդմանը» նախորդել էր շանտաժի մեծ գրոհ՝ Կարեն Լազարյանի դեմ ցուցմունքներ կորզելու նպատակով, որը հաջողություն չէր ունեցել։ Ուստի և հորինված «հաղորդումն» էլ գոնե մեկ փաստ չէր պարունակել Կարեն Լազարյանի հակաօրինական գործունեության մասին։ Ընդհակառակը, ի հայտ էին եկել քոլեջի գործող տնօրենի՝ պետական միջոցներից կատարված հափշտակության բազմաթիվ փաստեր, որոնք Գորիսի ոստիկանապետի կողմից պարտակվել են և իրավական ընթացք չեն ստացել։ Թե ինչ կապ գոյություն ունի Գորիսի ոստիկանապետի և քոլեջի ֆեյք տնօրենի միջև՝ կանդրադառնանք ավելի ուշ։ Քոլեջի «ճակատում» չգտնելով Կարեն Լազարյանին արատավորող փաստեր՝ բացվել է նոր «ճակատ»՝ կապված «Միասնության թևեր» կուսակցության հետ նրա առնչություններին։ Քիչ առաջ հայտնի դարձավ, որ մոտ մեկ ժամ տևած փնտրտուքից հետո խուզարկողները հեռացել են Սամվել Ալեքսանյանի բնակարանից։ «Հայտնաբերվել» է Կարեն Լազարյանի տիկնոջ պարտքերի ցուցակը՝ գորիսյան մեկ-երկու խանութի, որտեղից նա երեխաների համար ինչ-ինչ պարագաներ էր ձեռք բերել, բայց չէր հասցրել վճարել ու մնացել էր պարտք։ «Հայտնաբերվել» են նաև Կարեն Լազարյանի՝ ԱԺ պատգամավորի թեկնածու լինելու վկայականը, ինչպես և «Միասնության թևեր» կուսակցության գովազդային բուկլետ։ Ահա՝ ինչպիսի «մեծ» ավար-ապացույցներ են ձեռք բերել Կարեն Լազարյանի «հանցավոր» գործունեության վերաբերյալ»,- գրում է լրատվամիջոցը։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
