Փաշինյանի իշխանությունը վերանայում է նախկին որոշումը․ ԱԱԾ-ի քննչական մարմինը կարող է վերականգնվել. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թեև ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը նշանակման պահից, իշխանական շրջանակների գնահատմամբ, անում է հնարավորն ու անհնարը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վստահությունն ու աջակցությունը պահպանելու համար, իրավապահ համակարգում բոլորովին այլ գործընթաց է հասունանում։ Կառավարական և իրավապահ համակարգին մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ՝ վերջին ամիսներին վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմում և իշխանական տարբեր օղակներում ակտիվորեն քննարկվում է Ազգային անվտանգության ծառայության քննչական մարմնի վերականգնման հարցը։ Մեր տեղեկություններով՝ մասնագիտական շրջանակները շարունակ վարչապետին ներկայացնում են այն հիմնավորումը, որ տարիներ առաջ ընդունված որոշումը՝ ԱԱԾ-ի քննչական ստորաբաժանումը լուծարելու և դրա լիազորությունները Քննչական կոմիտեին փոխանցելու վերաբերյալ, գործնականում չի արդարացրել սպասելիքները։ Ավելին, մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, արդեն տվել է քաղաքական համաձայնությունը, որպեսզի գործընթացը սկսվի։ Թե ինչ ժամկետներում այն կմտնի գործնական փուլ, առայժմ հստակ չէ, սակայն իշխանության ներսում նման սցենարն այլևս բացառված չի համարվում։ Հիշեցնենք, որ 2024 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտան օրենսդրական փոփոխությունները, որոնցով Հայաստանում նախաքննություն իրականացնող մարմինների համակարգը էապես վերափոխվեց։ Ընդունված օրենսդրական նախաձեռնության համաձայն՝ նախաքննություն պետք է իրականացնեին միայն երկու մարմիններ՝ ՀՀ Քննչական կոմիտեն և Հակակոռուպցիոն կոմիտեն, իսկ Ազգային անվտանգության ծառայության և Պետական եկամուտների կոմիտեի քննչական ստորաբաժանումները դադարեցրին իրենց գործունեությունը։ Այդ ժամանակ իշխանությունը ներկայացնում էր, որ այս մոդելը կբարձրացնի նախաքննության արդյունավետությունը, կվերացնի լիազորությունների կրկնությունը, կապահովի միասնական պրակտիկա և կնպաստի համակարգի առավել արդյունավետ կառավարմանը։ Սակայն մասնագիտական շրջանակներում դեռևս այն ժամանակ զգուշացնում էին, որ ազգային անվտանգության ոլորտի հանցագործությունների քննությունը պահանջում է ոչ միայն քրեադատավարական գիտելիքներ, այլև հատուկ օպերատիվ փորձ, գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու հմտություններ և ազգային անվտանգության սպառնալիքների գնահատման կարողություններ, որոնք տարիներ շարունակ ձևավորվել էին հենց Ազգային անվտանգության ծառայության համակարգում։ Հիմա այդ մտահոգությունները տարիների ընթացքում միայն խորացել են։ Ի՞նչ է փոխվել իշխանության մոտեցումներում Մասնագետների գնահատմամբ՝ հատկապես ազգային անվտանգության, լրտեսության, պետական դավաճանության, ահաբեկչության, հակահետախուզական գործունեության և պետական գաղտնիքին առնչվող քրեական վարույթների քննությունը պահանջում է ինստիտուցիոնալ առանձնահատկություններ, որոնք դժվար է ամբողջությամբ վերարտադրել ընդհանուր քննչական մարմնում։ Հենց այդ պատճառով էլ իշխանության ներսում ավելի ու ավելի մեծ աջակցություն է ստանում ԱԱԾ-ում քննչական ստորաբաժանման վերականգնման գաղափարը։ Ի դեպ, Արթուր Պողոսյանը հենց ԱԱԾ-ի քննչական դեպարտամենտից տեղափոխվեց Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնին»։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
