«Մոսկվան ուղերձ է հղում Կաթողիկոսին, որ ակնկալում է ավելի ակտիվ հակադրություն իշխանություններին»․ Արամ Սարգսյան
![]() «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռուսական Առաջին ալիքը գաղտնալսման ձայնագրություն է հրապարակել, ըստ որի՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը պատրաստ է աջակցել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վեհափառ Հայրապետի հեռացմանը։ ՀՀ իշխանությունն արդեն բավական երկար ժամանակ այս թեման փաստացի դուրս էր բերել քաղաքական օրակարգից, մինչդեռ ՌԴ իշխանությունը նորից ակտիվացնում է։ Ինչո՞ւ։ Իմ կարծիքով՝ պատասխանը բավական պարզ է։ ՌԴ իշխանության նպատակն է հնարավորինս համախմբել ՀՀ իշխանության ընդդիմախոսներին։ Այս հրապարակմամբ, ըստ էության, Մոսկվան ուղերձ է հղում Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ո՛չ իր, ո՛չ ՌԴ շահերից, և ակնկալում է ավելի ակտիվ հակադրություն իշխանություններին։ Աղբյուրը` Արամ Սարգսյան |

«Հայաստանի ոսկեգույն քարտեզի վրա կարող են 3 փոքր ծակեր առաջանալ»․ Թաթուլ Հակոբյան
12202:06
«Դիլիջանի մշակույթի պալատի նորոգման գործը ձախողվել է»․ Ոսկան Սարգսյան
12001:06
«Պետական մակարդակով իրականացվում է հոգեբանական տեռոր»․ Զարուհի Փոստանջյան
12100:48
«Մեղադրանքները շինծու են, հիմա էլ մարդկանց վրա ճնշումներ են գործադրում, որ ցուցմունքներ կորզեն»․ Արման Աբովյան (տեսանյութ)
11600:24
«Մի անգամ էլ հայերը նման հաշվարկ արել էին 1920 թվականին»․ Արգիշտի Կիվիրյան
13700:06
«Խաղաղությունն ունի մեկ բանաձև՝ ուժերի բալանս»․ Արա Պողոսյան
158Երեկ, 23:42
