Երևան`   +18 °C
Այսօր`   Հինգշաբթի, 09 հուլիսի, 2026 թ.

«Պետության կազմաքանդման հերթական արարներից մեկն էր»․ Պետրոս Մակեյան

83
Այսօր, 00:06
«Պետության կազմաքանդման հերթական արարներից մեկն էր»․ Պետրոս Մակեյան

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հակապետական հանցավոր գործելաոճ
Անձամբ Գագիկ Ծառուկյանի հետ չեմ առնչվել, ավելին՝ տասնամյակներ շարունակ պայքարել եմ այն համակարգի դեմ, որի ներկայացուցիչն է եղել Ծառուկյանը։ Այն, ինչ կատարվեց ընտրություններից հետո, հատկապես հուլիսի 6-ին, անձնական վրեժխնդրություն էր՝ օգտագործելով պետական ամբողջ համակարգը, վերջիններին վերածելով հանցավոր խմբավորումների, մասնավորապես՝ ՔՊ կուսակցության զեղծարար միավորը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անվան տակ՝ անտեսելով 60000 ընտրողների իրավունքները, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մանդատները գողացան և յուրացրին, այն հաստատելով, այսպես կոչված, ՍԴ-ի կողմից։ Հուլիսի 6-ին Ծառուկյանի դեմ կազմակերպված մասկի շոուն ոչ միայն խայտառակություն ու դատապարտելի է, այլև դա պետության կազմաքանդման հերթական արարներից մեկն էր՝ օգտագործելով ամբողջ «դատաիրավական համակարգը», այն կառավարվելով մեկ անձի կողմից՝ սեփական անմարդկային, անձնական քմահաճույքները բավարարելու համար»։

Աղբյուրը`   Պետրոս Մակեյան