Երևան`   +28 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 08 հուլիսի, 2026 թ.

«ՀՀ-ում իրականացվում է արտաքին կառավարում»․ Տիգրան Աբրահամյան

65
Այսօր, 17:48
«ՀՀ-ում իրականացվում է արտաքին կառավարում»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վստահ եմ՝ Հայաստանում քիչ մարդ կա, ով կարծում է, որ գործող ռեժիմի գործունեությունը պայմանավորված է ներքին իրողություններով կամ զարգացումներով:
ՀՀ-ում իրականացվում է արտաքին կառավարում, և երկրի ներսում տեղի ունեցող քաղաքական գործընթացներն ընթանում են դրա տրամաբանության շրջանակում:
Ինչ խնդիր էլ դրսից իջեցվի, ներսում գործում են ըստ դրա՝ օրենսդրական փոփոխություններից մինչև կալանավորումներ»: