Երևան`   +20 °C
Այսօր`   Շաբաթ, 04 հուլիսի, 2026 թ.

«Եթե ՍԴ-ի նկատմամբ վստահությունը կորչում է, վնասվում է նաև ընտրական համակարգի լեգիտիմությունը»․ Վահագն Սարոյան

73
Այսօր, 20:48
«Եթե ՍԴ-ի նկատմամբ վստահությունը կորչում է, վնասվում է նաև ընտրական համակարգի լեգիտիմությունը»․ Վահագն Սարոյան

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչ ենք տեսնում մենք այսօր.
Սահմանադրական դատարանի որոշումը ոչ միայն իրավական, այլև հանրային վստահության խնդիր է ստեղծում։ Ինչպես և սպասելի էր, Սահմանադրական դատարանն ուժի մեջ թողեց ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը։
Երբ ընտրական գործընթացի վերաբերյալ բարձրացված բազմաթիվ հարցերը մնում են անպատասխան, իսկ դատարանը պարզապես ուժի մեջ է թողնում ԿԸՀ-ի որոշումը, հասարակության մոտ ձևավորվում է տպավորություն, որ ընտրական վեճերի արդյունավետ դատական պաշտպանություն գոյություն չունի։
Դատարանի գլխավոր առաքելությունը իշխանությանը հարմար որոշումներ հաստատելը չէ, այլ Սահմանադրության գերակայությունն ու քաղաքացիների ընտրական իրավունքի պաշտպանությունը։ Եթե այդ վստահությունը կորչում է, ապա վնասվում է ոչ միայն դատարանի հեղինակությունը, այլև ամբողջ ընտրական համակարգի լեգիտիմությունը։

Աղբյուրը`   Վահագն Սարոյան