«Որոշ ժամանակ հետո կպարզվի՝ ինչ հանգամանքներ են ազդել նմանատիպ որոշում կայացնելու վրա»․ Արամ Օրբելյան
![]() «Սահմանադրական դատարանն ուներ պատմական հնարավորություն առաջին անգամ անվավեր ճանաչելու ընտրությունների արդյունքները․ մենք ունեինք ունիկալ իրավիճակ, երբ մանդատներ ստանալ-չստանալը կախված էր բացառապես ԿԸՀ որոշումից, այսինքն՝ եթե այդ որոշումը չեղյալ համարվեր, մանդատներ կստանային, եթե չեղյալ չհայտարարվեր՝ չէին ստանա»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ քաղաքական ուժերի դիմումների վերաբերյալ ՍԴ որոշմանը։ «Պետք է դատարանը պաշտպաներ ընտրողների ձայնը, ցավոք, չունեցանք այն, ինչը կարող էինք ունենալ․ ՍԴ-ն կարող էր հաստատել խախտումները, որոնք հստակ ցույց էին տրվել դատական գործի շրջանակներում և դրանով բարձրացնել վստահությունը դատական համակարգի նկատմամբ։ Ժամանակը կանցնի, որոշ ժամանակ հետո կպարզվի՝ ինչ հանգամանքներ են ազդել նմանատիպ որոշում կայացնելու վրա»,- հավելեց փաստաբանը։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
