«Ի՞նչ «դեր» է վերապահվելու ՀՀ-ին՝ Եվրոպայում անվտանգության հարցերի ավելի լարվելու միտումների շրջանակում». Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Ուրսուլա Ֆոն Դեր Լայենը, որը ժամանել էր Հայաստան հուլիսի 2-ին՝ Բաքվից, Իռլանդիայում հայտարարել է, որ Եվրամիությունում անվտանգության մարտահրավերները թեժանում են եւ պահանջում ավելի շատ ջանքեր պաշտպանության ոլորտում: Նա Իռլանդիա է մեկնել այդ երկրի՝ ԵՄ նախագահությունը ստանձնելու կապակցությամբ: Ի՞նչ է նշանակում, որ Եվրոպայում անվտանգության հարցերը դառնում են ավելի լարված: Սա պարզապես եվրոպացիներին բռի մեջ պահելու հնա՞րք է, թե՞ այդուհանդերձ ԵՄ վերնախավը կայացրել է Ռուսաստանի հետ պատերազմելու որոշում: Իսկ օրինակ Հայաստանի հետ Ուրսուլա Ֆոն Դեր Լայենը քննարկե՞լ է Եվրոպայում անվտանգության հարցերի ավելի լարվելու հետ կապված թեմաներ: Եթե Հայաստանը, ինչպես հավաստիացնում են, առավել քան երբեւէ մերձենում է ԵՄ հետ, ի՞նչ է դա նշանակելու անվտանգության հարցերի լարվածության իմաստով: Համաձայնեք, որ այստեղ խոսելու, դիտարկելու, քննարկելու ահագին բան կա, հասկանալու համար, թե ինչ «դեր» է վերապահվելու Հայաստանին՝ Եվրոպայում անվտանգության հարցերի ավելի լարվելու միտումների շրջանակում»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
