«Հարցս Արցախում գտնվող հայկական մշակութային ժառանգության մասին էր, որին դուք վախեցաք պատասխանել». Արթուր Խաչատրյան
![]() «Ստորջրյա մշակութային ժառանգության պաշպանության մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2001թ. կոնվենցիան վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին հարց ուղղելուց բացի, հանդես եկավ նաև ելույթով: «Իմ հարցը վերաբերվում էր Արցախում գտնվող հայկական մշակութային ժառանգությանը, որին դուք չպատասխանեցիք կամ վախեցաք պատասխանել: Հարցնում էի, թե դուք՝ որպես մշակույթի նախարար, ի՞նչ եք անում Արցախում գտնվող հայկական մշակութային ժառանգության կոթողները պահպանելու ուղղությամբ»,- ասաց պատգամավորը: Հիշեցնենք՝ ավելի վաղ Խաչատրյանը հարցրել էր. «Արդյոք ՀՀ կառավարությունը, մշակույթի նախարարությունը պատասխանատու չի համարում իրեն ՀՀ տարածքից դուրս գտնվող հայկական մշակութային կրոնական ժառանգության հուշարձանների պահպանության համար»: Անդրեասյանն արձագանքել էր, որ մշակույթի ոլորտի լիազոր մարմինն ու պետական մարմիններն ունեն լիազորությունների հստակ շրջանակ, որն ամրագրված է Սահմանադրութամբ և օրենքներով: |

Մահացել է Դավիթ Մուրադյանը
8712:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
84418.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
21917.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22417.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24117.10.2026, 15:06
Անտոնիու Գուտերեշի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մատենադարան (լուսանկար, տեսանյութ)
20616.10.2026, 00:18
