«Մարդը ՊՆ-ում ծայրահեղ ծանր հիվանդ է, ֆիննախում՝ առողջ, սոցապում՝ պատերազմի վետերան». Նիկոլ Փաշինյան
![]() «Մենք հընթացս բացահայտեցինք, որ մարդիկ տարբեր հիվանդությունների պատճառաբանությամբ ազատվել են ժամկետային զինծառայությունից և այդ հիվանդությունները անհամատեղելի են վարորդական իրավունքի հետ, մեկ էլ տեսնում ենք այդ մարդիկ վարորդական իրավունք ունեն»,-այս մասին կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով ՆԳ նախարար Արփինե Հովհաննիսյանին։ Սարգսյանը պատասխանեց․ «Նախաձեռնությունը, ըստ էության, բոլոր հարցերը փարատում է։ Տվյալներն անընդհատ կթվայնացվեն «Արմեդում», և երբ տվյալ գեներացվի, դա ավտոմատ մեզ հասանելի կդառնա»։ Փաշինյանն արձագանքեց․ «Մարդը թղթային համակարգում պաշտպանության նախարարությունում ծայրահեղ ծանր հիվանդ է, ֆինանսների նախարարությունում կատարյալ առողջ է, սոցապ նախարարությունում պատերազմի վետերան է։ Ու այս տվյալները ոչ մի տեղ չեն համադրվում։ Թվայնացումը բերում է նույն դաշտ․ պետք է կողմնորոշվենք, ինքը կամ հիվանդ է, կամ առողջ է, կամ վետերան է»։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
