«Շատ ապրանքներ կարտահանվեն առանց մաքսատուրքի․ կներե՛ք, չենք կարա դույլով ծիրան տանենք ԵՄ»․ Նիկոլ Փաշինյան
![]() «Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը շատ կարևոր իրադարձությանն էր նվիրված, որովհետև ԵՄ հանձնաժողովը որոշում է կայացրել հայաստանյան մի շարք ապրանքների նկատմամբ ինքնավար առևտրային միջոցներ կիրառելու մասին։ Սա նշանակում է, որ որոշակի ապրանքախմբեր ԵՄ կարտահանվեն և կներկրվեն առանց մաքսատուրքի, այսինքն՝ ազատ առևտրի ռեժիմով»,- այս մասին Կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Նախագահ ֆոն դեր Լայենի հայտարարությունների համաձայն՝ այս որոշումը կվերաբերի ընդհանուր առմամբ Հայաստանից պոտենցիալ արտահանումների շուրջ 80 տոկոսին, գյուղատնտեսական նշանակության ապրանքների 99 տոկոսին, գյուղատնտեսական արտադրանքի՝ պտուղ-բանջարեղենի 99 տոկոսին և ալկոհոլային ու ոչ ալկոհոլային խմիչքների շուրջ 90 տոկոսին։ Իհարկե, այս ցուցակները կճշգրտվեն»,- նշեց վարչապետը։ Այս որոշումը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է, որպեսզի այն պոտենցիալ հնարավորություններից, որոնք բացվում են, մենք կարողանանք օգտվել, որովհետև մեր մասնավոր հատվածը և բիզնեսը պետք է սովորեն, թե ինչպես օգտվել այդ մեխանիզմներից։ Մենք պետք է արձանագրենք, որ սա մեր արտահանողների մի զգալի, եթե ոչ մեծ մասի համար բոլորովին նոր ուղղություն է։ Բնականաբար, Եվրոպական միության ընթացակարգերը մեզ համար չեն փոխվելու։ Ազատ առևտրային ռեժիմ է, բայց պարզ է, որ փաստաթղթաշրջանառության և այլ հարցերում կան որոշակի կանոններ, և մենք, իհարկե, պայմանավորվեցինք նաև ԵՄ գործընկերների հետ, որ համատեղ ծրագրեր կիրականացնենք, որպեսզի մասնավոր հատվածի մեր գործընկերներին աջակցենք, որպեսզի նրանք նաև համապատասխան կադրեր պատրաստեն, ովքեր տեղյակ կլինեն՝ սկսած լեզվի իմացությունից մինչև օրենսդրության իմացություն։ Ես ուզում եմ, որ մենք գնահատենք այս իրադարձությունը, որովհետև սա շատ էական և շրջադարձային պահ է, որովհետև ԵՄ 450 միլիոնանոց շուկան բարձր գնային սեգմենտի շուկա է, բայց նաև բարձր ստանդարտների շուկա է։ Մենք չենք կարող ԵՄ դույլով ծիրան տանել։ Սա նորմալ է, որովհետև մենք ուզում ենք, որ համաշխարհային շուկային հասանելիություն ունենանք։ Ի վերջո, լավ առիթ է, որ սննդի ստանդարտները, որոնք ունենք թղթի վրա, նաև իրական կյանքում իրականացնենք։ Նկատի ունեմ՝ ԵՄ-ն որոշումները կայացրել է, և այս ընթացքում աշխատելու են ԵՄ ինստիտուտները, բայց մենք էլ պետք է աշխատենք մասնավոր հատվածի հետ՝ նրանց իրազեկելով, թե ինչպես են մեխանիզմները աշխատում։ Քաղաքական մակարդակում արտահանման խնդիրը կարող ենք արձանագրել, որ լուծված է։ Հիմա մնում է, որ պրակտիկ մակարդակում մենք կարողանանք այն լուծել։ Սա արդեն մեր աշխատանքն է, սա արդեն դրսի ինստիտուտների անելիքը չէ։ Մենք պետք է շատ ակտիվ աշխատենք»,- ընդգծեց Փաշինյանը։
|

«Այս տեմպով դուք շուտով հաց ուտելն էլ կորոշեք՝ ով հաց ուտի, ով չուտի»․ Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ական պատգամնավորին (տեսանյութ)
112:24
«Իսրայելը մտադիր է հրաժարվել ԱՄՆ-ի ֆինանսական օգնությունից»․ Նեթանյահու
5912:22
Բողոքի ակցիա՝ Կառավարության դիմաց (տեսանյութ)
2512:18
«ՔՊ-ն առնչություն չունի մարդու հիմնարար իրավունքի հետ»․ Արծվիկ Մինասյան (տեսանյութ)
2612:06
Նիկոլ Փաշինյանը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը հանդես են գալիս հայտարարություններով․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
4912:00
«Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ քննարկումները շարունակեցինք ընդլայնված կազմերով»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5311:48
