«Ազատազրկված դատապարտյալները հնարավորություն կունենան տեսակապով մասնակցել դատական նիստերին»․ ՆԳՆ
![]() ՀՀ ներքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է հրապարակել, որում նշված է․ «ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի ներկայացրած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների փաթեթը։ Նախարար Սարգսյանը հիշեցրել է, որ նախաձեռնությամբ առաջարկվում է քրեական դատավարության և քրեակատարողական փուլերում դատական նիստի անցկացման անհրաժեշտության դեպքում դիտարկել տեսակապի ձևաչափով նիստն անցկացնելու հնարավորությունը։ Ձերբակալված, կալանքի տակ գտնվող մեղադրյալները և ազատազրկված դատապարտյալները սահմանված դեպքերում հնարավորություն կունենան դատական նիստերին մասնակցել տեսակապի միջոցով՝ ինչպես քրեական դատավարության փուլում, այնպես էլ պատժի կատարման ընթացքում։ Տեսակապը կարող է կիրառվել ինչպես մեղադրյալի միջնորդությամբ, այնպես էլ դատարանի նախաձեռնությամբ՝ համապատասխան հիմքերի առկայության դեպքում։ Տեսակապ կարող է կիրառվել հասարակական կարգի, առողջության, վարույթի մասնավոր մասնակիցների իրավունքների պաշտպանության, նրանց անվտանգության ապահովման, հանցագործությունների կանխման կամ դատական քննությունը ողջամիտ ժամկետում կազմակերպելու նպատակով։ Կարգավորման արդյունքում պետք է ապահովվեն նաև պաշտպանի և պաշտպանյալի միջև հաղորդակցության գաղտնիությունը, դատավարության մասնակիցների իրավունքների պաշտպանությունը և անհրաժեշտ տեխնիկական պայմանները։ «Հաշվի առնելով այս ինստիտուտի մասով Եվրոպական դատարանի վճիռները և այլ երկրների փորձառությունը և պահպանելով այդ բոլոր ստանդարտները՝ նախատեսել ենք տեսակապով դատական նիստի անցկացման հնարավորություն, ընդ որում թվարկված են իրավաչափ բոլոր պայմանները, որոնք կերաշխավորեն կողմերի իրավունքներն ու համաչափությունն այս գործընթացում»,- ընդգծել է Արփինե Սարգսյանը։ ՆԳ նախարարը շեշտել է նաև, որ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում փաթեթում ներառվել է «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, քանի որ կարգավորումը վերաբերում է ազատությունից զրկված բոլոր անձանց»: Աղբյուրը` ՀՀ ներքին գործերի նախարարություն |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
