Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքով ձերբակալվել 2 անձ
![]() ՀՀ Քննչական կոմիտեն հայտնում է․ «Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել 2 անձ»։ «ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Է.Մ.-ն հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար, կոչումով՝ գնդապետ, չունենալով պետական գաղտնիք պարունակող համապատասխան տեղեկությանը ծանոթանալու իրավունք, ՀՀ ՊՆ N զորամասի գաղտնիության ռեժիմի գծով սպա, պետական գաղտնիք պարունակող տեղեկությանը ծանոթանալու իրավունք ունեցող Ռ.Ջ.-ին դրդել է հրապարակել պետական գաղտնիք պարունակող տեղեկություն, այնուհետև՝ հրապարակել է իր կողմից ապօրինի եղանակով ձեռք բերված՝ հիշյալ պետական գաղտնիք պարունակող տեղեկությունը։ Է.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 426-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ ապօրինի ձեռք բերած անձի կողմից դրանք հրապարակելը) և 46-427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելուն դրդելը), իսկ Ռ.Ջ.-ի նկատմամբ՝ 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը): Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Է.Մ.-ն և Ռ.Ջ.-ն ձերբակալվել են, նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան: Նախաքննությունը շարունակվում է»,- նշված է հաղորդագրության մեջ։ Աղբյուրը` ՀՀ Քննչական կոմիտե |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
