««Սուետա»-ն ստեղծում են «հրեշները»` որպես անվտանգության աներեր գոտի». Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Յութուբյան տիրույթում աչքովս ընկավ մի վերնագիր, որը, մոտավորապես, հետեւյալն էր, որ՝ «Սամվել Կարապետյանը միայնակ չէ, որ պետք է սպանի «հրեշին»: Անկեղծ ասեմ, չփորձեցի ծանոթանալ մանրամասներին, բայց հարկ եմ համարում ստեղված իրավիճակում անդրադառնալ տրամաբանությանը: Սամել Կարապետյանի առաքելությունը՝ թե նախընտրական շրջանում չի եղել «հրեշին» սպանելը, թե հետընտրական շրջանում այդպիսին չէ: Սամվել Կարապետյանի խնդիրը, ու ամենևին կարևորը՝ տրամաչափն ու մասշտաբը որեւէ «հրեշի» սպանելը չէ, որպես այդպիսին, այլ՝ ստեղծելը: Սամվել Կարապետյանի խնդիրը նոր իրավիճակ, նոր իրականություն, նոր միջավայր, արժեքային, համակեցության մշակութային նոր ուղենիշներ ստեղծելն է: Այդ ամենի հանդեպ է, որ անզոր է լինելու ցանկացած «հրեշ»: Համենայն դեպս, ինքս մշտապես հենց այս համատեքստում եմ դիտարկել Սամվել Կարապետյանի առաքելությունն ու ներգրավումը հասարակական-քաղաքական պրոցեսին, ու այդ մասին բազմիցս արտահայտվել եմ նախընտրական շրջանի իմ գնահատականներում: Եվ այդ տեսակետին եմ մնում մինչեւ հիմա, առավել եւս հետընտրական բավականին բարդ եւ միաժամանակ շատ կարեւոր հրամայականների շրջանում: Պետք չէ նեղացնել, փոքրացնել, հասարակացնել Սամվել Կարապետյանի տրամաչափը՝ այդ թվում իր անցած ուղով, այդ ուղու՝ ներկայիս պատմական հանգրվանում իր սուբյեկտային հանձնառությամբ, ու հասցնել այն ընդամենը ինչ որ բան «սպանելու»: Կարապետյանը իրեն ձեւավորել է «ստեղծելու» բանաձեւով, այդ բանաձեւն է նրա կենսունակությունն ու ուժը, այդ բանաձեւն է նա այցեքարտը, հետեւաբար՝ նաեւ նրա հասարակական-քաղաքական առաքելության ողնաշարը: Ընդ որում, ըստ իս, նա ընդհանուր առմամբ հենց այդ տրամաբանության շրջանակում է գործել նախընտրական ամիսներին, եւ նկատելիորեն ձգտում է հենց դրանում մնալ՝ հետընտրականում: Մնացյալը, ներեցեք, բայց Հայաստանի հասարակական-քաղաքական, մեդիա-փորձագիտական, եւ այդ թվում առավել եւս ընդդիմադիր կյանքին մշտապես բնորոշ «սուետան» է, որտեղ, եթե այս տարիներին, տասնամյակներին սպանվել է ինչ որ բան, դա ընդամենը հասարակական-քաղաքական միտքն ու արժեհամակարգն են, ոչ թե «հրեշները»: Ավելին ասեմ, «սուետան» ստեղծում են «հրեշները», որպես անվտանգության աներեր գոտի»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Այս տեմպով դուք շուտով հաց ուտելն էլ կորոշեք՝ ով հաց ուտի, ով չուտի»․ Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ական պատգամնավորին (տեսանյութ)
112:24
«Իսրայելը մտադիր է հրաժարվել ԱՄՆ-ի ֆինանսական օգնությունից»․ Նեթանյահու
5912:22
Բողոքի ակցիա՝ Կառավարության դիմաց (տեսանյութ)
2512:18
«ՔՊ-ն առնչություն չունի մարդու հիմնարար իրավունքի հետ»․ Արծվիկ Մինասյան (տեսանյութ)
2612:06
Նիկոլ Փաշինյանը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը հանդես են գալիս հայտարարություններով․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
4912:00
«Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ քննարկումները շարունակեցինք ընդլայնված կազմերով»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5311:48
