«Բացառում եմ 2013 թ․ իրավիճակը, երբ ՀՀ-ն մեկ գիշերում հրաժարվեց ԵՄ-ի հետ ասոցացման գործընթացից և որոշեց ԵԱՏՄ-ի ուղղությամբ գնալ»․ Նիկոլ Փաշինյան
![]() «Նախ անդրադառնամ այն թեմային, թե արդյոք բացառում եմ այն իրավիճակը, ինչպիսին եղավ 2013 թվականին, երբ Հայաստանը մեկ կամ երկու գիշերում հրաժարվեց ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու արդեն պայմանավորված գործընթացից և որոշում կայացրեց ԵԱՏՄ-ի կամ Մաքսային միության ուղղությամբ գնալ։ Հարցին պատասխանեմ կարճ և կոնկրետ՝ այո, բացառում եմ»։ Այս մասին Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Դա հնարավոր չէ, առավել ևս հիմա, երբ ՀՀ ժողովուրդը հստակ աջակցություն է հայտնել այն քաղաքականություններին, որ վարում է ՀՀ-ն, և մասնավորապես՝ բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությանը։ Մյուս կողմից, ինչպես հայտարարել ենք, մենք խնդիր երբեք չենք դրել, չունենք և չենք դնի ճգնաժամ ստեղծել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության հարաբերություններում։ Մենք գործում ենք մեր երկրի շահերի շրջանակներում, և, բնականաբար, մենք ոչ մի միջազգային գործընկերոջ շահերը չենք արհամարհում։ Բայց, մյուս կողմից, որևէ այլ գործընկերոջ շահերը չենք կարող ավելի բարձր դասել, քան ՀՀ-ի շահերը, և սա, կարծում եմ, տրամաբանական է ցանկացած երկրի համար։ Ինչ վերաբերում է ՌԴ-ի կառավարության ղեկավարի հետ երեկվա հեռախոսազրույցին, ապա իր նախաձեռնությամբ է այն տեղի ունեցել։ Հարցերի քննարկման շրջանակը հաղորդագրության մեջ ներկայացված է։ Պայմանավորվել ենք, որ առաջիկայում ավելի մանրամասն քննարկումներ կունենանք»,- ասել է նա։
|

«Այս տեմպով դուք շուտով հաց ուտելն էլ կորոշեք՝ ով հաց ուտի, ով չուտի»․ Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ական պատգամնավորին (տեսանյութ)
112:24
«Իսրայելը մտադիր է հրաժարվել ԱՄՆ-ի ֆինանսական օգնությունից»․ Նեթանյահու
5912:22
Բողոքի ակցիա՝ Կառավարության դիմաց (տեսանյութ)
2512:18
«ՔՊ-ն առնչություն չունի մարդու հիմնարար իրավունքի հետ»․ Արծվիկ Մինասյան (տեսանյութ)
2612:06
Նիկոլ Փաշինյանը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը հանդես են գալիս հայտարարություններով․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
4912:00
«Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ քննարկումները շարունակեցինք ընդլայնված կազմերով»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5311:48
