«Այս տեմպով դուք շուտով հաց ուտելն էլ կորոշեք՝ ով հաց ուտի, ով չուտի»․ Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ական պատգամնավորին
![]() ԱԺ արտահերթ նիստում ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանն իր ելույթը սկսեց՝ դիմելով ընդդիմությանը, թե «Ինչու եք եկել, որովհետև մենք սովորել ենք, որ դուք այլևս այստեղ չեք ներկայանում»։ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանը, արձագանքելով ՔՊ-ականի ելույթին, ասաց․ «Այս տեմպով դուք շուտով հաց ուտելն էլ կորոշեք, թե ով հաց ուտի և ով չուտի, ով ջուր չխմի, ով չխմի, դուք ո՞վ եք, որ ձեզ իրավունք եք վերապահում ասեք ինչի եք եկել, ո՞վ եք ընդհանրապես»։ Անդրադառնալով ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծին՝ ընդդիմադիր պատգամավորը նշեց․ «Այն վարքագիծը, որ դուք հիմա ցուցաբերում եք՝ հատկապես այս հետընտրական շրջափուլում, ոչ միայն ագրեսիվությունը տանում է գագաթնակետին, այլ դուք պարզապես ասում եք՝ քաղաքացի, դուք մեր համար չկաք, մենք ոնց ուզենք տենց ենք շարժվում, ում ուզենք կթողնենք, ու ուզենք չենք թողնի»։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
