«Բժշկականի դիպլոմը ծառայում է իբրև «արտագաղթի ուղեգիր»․ ոլորտում սերնդափոխություն չկա»․ Կարեն Հեքիմյան
![]() Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանում բժշկական ոլորտը տարրական տրամաբանությանը չի ենթարկվում: Շուրջ 90 տարեկան բժիշկ եմ ճանաչում: Հազիվ է քայլում, սակայն առ այսօր որպես վիրաբույժ է աշխատում: «Սուրբ Աստվածամայր» Բժշկական Կենտրոնի պոլիկլինիկայում բժիշկների հիմնական մասը թոշակառուներ են: Ընդ որում, բարձր տարիքի թոշակառուներ: Եվ այդպես գրեթե բոլոր բժշկական հիմնարկներում: Ավելին՝ անձամբ չեմ ճանաչում գեթ մեկ բժշկի, որը մի քանի հիմնարկում չի աշխատում: Փաստորեն, ընդամենը մի քանի հազար բժիշկ (հիմնականում՝ մեծահասակ) սպասարկում են Հայաստանի ողջ բժշկական ոլորտը: Մի կողմ դնենք լավ են սպասարկում, թե վատ: Սպասարկում են: Եվ, եթե այդպես է, ապա ինչո՞ւ են Հայաստանին անհրաժեշտ նոր բժիշկներ: Տարեկան Բժշկականն ունի 600-700 շրջանավարտ: Վստահաբար՝ այդքան բժշկի կարիք Հայաստանը չունի (եթե, իհարկե, նորավարտ բժիշկը Բժշկականի պրոռեկտորի զավակը չէ): Ոլորտում սերնդափոխություն չկա, միջին և բարձր տարիքի բժիշկները մի քանի կենտրոններում են աշխատում: Այդ դեպքում, ինչո՞վ պետք է զբաղվի նորավարտ բժիշկը, որը 10 տարի շարունակ սովորել է Բժշկականում և երազել բժիշկ դառնալ: Բժշկականի «մշտական» ռեկտորը «միջազգային» դիպլոմից բացի ոչինչ չի առաջարկում: Նորավարտն էլ վերցնում է դիպլոմը և ուղևորվում դեպի «միջազգային» պետություններ: Բժշկականի դիպլոմը ծառայում է իբրև «արտագաղթի ուղեգիր»: Աղբյուրը` Կարեն Հեքիմյան |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
