«Նիկոլ Փաշինյանը խորացրել է երկրում արդարադատության ճգնաժամը». Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Դատախազության հիմնադրման առիթով միջոցառմանը Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե ՀՀ-ում արդարադատությունը հասանելի է միայն էլիտաներին, ովքեր ունեն փող, իշխանություն, կապեր: Որևէ մեկը, ով անտեղյակ է Հայաստանի վերջին ութ-իննը տարիների պատմությունից, կարդալով սա՝ կմտածի, որ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր որևէ կուսակցության առաջնորդ է, որը անխոնջ պայքար է մղում երկրում անարդարությունների դեմ: Բնականաբար, որևէ մեկի մտքով չի անցնի, որ Նիկոլ Փաշինյանը արդեն ավելի քան ութ տարի զբաղեցնում է Հայաստանի վարչապետի, այն էլ՝ սուպերվարչապետական պաշտոնը: Խոսքը իհարկե՝ կրկնեմ, նրանց մասին է, որոնք տեղյակ չեն Հայաստանի վերջին ութ տարիների անցուդարձից: Ավելի քան ութ տարի սուպերիշխանություն տնօրինող Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանում արդարադատութունը հասանելի է միայն փող ու կապեր ունեցողներին: Իսկ ո՞վ պետք է իրականացներ այնպիսի ռեֆորմացիա, որ արդարադատությունը հասանելի լիներ բոլորին, կամ՝ համենայն դեպս զգալիորեն դառնար բոլորին հասանելի: Եվ ինչո՞ւ չի իրականացվել այդ ռեֆորմացիան: Շատ պարզ պատճառով, կամ՝ պատճառներով: Նախ, արդարադատության իրական ռեֆորմ իրականացնելու համար պետք է կարևորագույն մի բան՝ ռեֆորմիստական բնույթ և մասնագիտական կոմպետենտություն: Երկրորդ, արդարադատության ռեֆորմ իրականացնելու և անկախ ու հանրամատչելի արդարադատության համակարգ ձևավորելու համար պետք է մեկ այլ կարևորագույն հանգամանք՝ նույն այդ էլիտաների կոնսենսուս սկզբունքային հարցերի շուրջ, այդ թվում առաջին հերթին սեփականության պաշտպանության իրավունքի: Այդպիսով, Հայաստանում բացակայել է արդարադատության ռեֆորմի այս երկու առանցքային նախադրյալը: Ավելին, Նիկոլ Փաշինյանը իր վարչապետության ընթացքում շեշտը դրել է այդ երկուսի խորացման վրա: Այսինքն, նա իրեն շրջապատել է ոչ կոմպետենտներով՝ իր «սրբազնությունը» անվերապահ ընդունելի դարձնելու համար, և երկրորդ՝ նա խորացրել է էլիտաների շրջանում և նաև հանրության շրջանում թե անհանդուրժողությունը համակեցության իմաստով, թե նաե անհանդուրժողությունը սեփականության իրավունքի հանդեպ: Խորացրել է այդ ամենը՝ լինելով վարչապետի, իշխանության կրողի կարգավիճակում: Հետևաբար, դրանով նա խորացրել է երկրում արդարադատության ճգնաժամը»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Սփյուռքը ևս պետք է գնահատական տա Փաշինյանի ապազգային քաղաքականությանը»․ Արմեն Եղիազարյան
24202:06
«Թուրքը եկել դռանդ կանգնել՝ կնոջդ, պատիվդ, երկիրդ է ուզում, պիտի տաս, որ խաղաղ ապրե՞ս»․ Լևոն Ջավախյան
25901:06
«Ադրբեջանը կարող է հայտնվել իսրայելական մուրճի և թուրքական պայտի արանքում»․ Վարդան Ոսկանյան
26400:36
«Այս տեմպով մոտենում ենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցը հանրային դիսկուրս նետելու պահին»․ Քրիստինե Վարդանյան
244Երեկ, 23:54
«Սա սեփական իշխանությունը երկարաձգելու ցինիկ գործընթաց է՝ օրենքի շղարշով քողարկված»․ Հրայր Կամենդատյան
276Երեկ, 23:36
«Քաղաքական հարցերը պետք է լուծեն քաղաքական գործիչները, ոչ թե իրավաբանները»․ Վարազդատ Հարությունյան
252Երեկ, 22:42
