«Սա ուղիղ սպառնալիք է». Լիպարիտ Դրմեյան
![]() ՍԴ-ում եզրափակիչ ելույթների փուլն է: «Երբ բերվեց փաստարկ առ այն, որ գործող վարչապետը հայտարարել է, որ ընդդիմության ձայների 70 տոկոսն ընտրակաշառքի միջոցով է ձևավորված, երրորդ անձը դա ներկայացրեց որպես քաղաքական հայտարարություն և պնդեց, որ իրենց իրավական դիրքորոշումը դա չէ»,- իր խոսքում ասաց «Միասնության թևեր»-ի ներկայացուցիչ Լիպարիտ Դրմեյանը: «Ե՛վ արդարադատության միջազգային դատարանը, և՛ ՄԻԵԴ-ը վաղուց ձևավորել են նախադեպային իրավունք, որով բարձրաստիճան պաշտոնատար անձանց քաղաքական խոսքին տրվում է իրավական գնահատական: Քաղաքական գործիչը չի կարող ուղղակի պնդել, որ արել է քաղաքական հայտարարություն ու այն չգնահատվի իրավական գործընթացներում»,- հավելեց նա: ««Եթե ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն չստանա, սեպտեմբերին աղետաբեր պատերազմ է լինելու». սա մեջբերում էր Նիկոլ Փաշինյանի ելույթից: Սա՝ ընտրություններին մասնակցող կուսակցության թեկնածուի և նույն ժամանակ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից ուղիղ սպառնալիք է: Քիչ թե շատ ընկալունակ ընտրողը հասկանում է մեկ բան՝ եթե ՔՊ-ն չլինի, պատերազմ կլինի, բայց դարձյալ այս դահլիճում այդ խոսքերը ներկայացվեցին որպես քաղաքական կոշտ, սուր կամ չափացանցված, ու ազատ կամքի վրա ազդեցություն չունեցող»,- ասաց Դրմեյանը: |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
