Պաշտոնների բաշխումը ՔՊ-ում շարունակվում է. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «Մինչ ընդդիմությունը Սահմանադրական դատարանում վիճարկում է հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները, իշխանական թիմը շտապում է դեռևս չձևավորված խորհրդարանի ղեկավար կազմ «ընտրել» հենց «Քաղպայմանագիր» կուսակցության վարչության նիստում։ Արդեն հայտնի է, որ ՔՊ վարչությունը խորհրդարանի խոսնակի նախագահի թեկնածու է ընտրել Ռուբեն Ռուբինյանին, փոխխոսնակների՝ Վահագն Ալեքսանյանին և Հայկ Կոնջորյանին, վերջինը նաև ԱԺ նախագահի համար էր իր թեկնածությունն առաջադրել, բայց չընտրվեց։ Առաջիկա օրերին էլ ՔՊ վարչությունը խմբակցության ղեկավար կընտրի։ Իհարկե, 18-ից ի վեր շատ բան է փոխվել, և շատ հարցերում է Փաշինյանը փոխել իր դիրքորոշումը, բայց թիմում վստահ են, որ Ռուբինյանի հարցում դիրքորոշման փոփոխությունը բացառապես արտաքին ազդեցությամբ է պայմանավորված: Նույն հանգամանքով են ՔՊ-ում պայմանավորում նաեւ խմբակցության ղեկավարի նշանակումը, որ դա լինելու է ամերիկյան քաղաքականության կրող Մակունցը, թեպետ թիմում նրա դեմ մեծ հակաքարոզչություն է գնում։ ՔՊ-ում նաեւ վստահ են, որ Ալեն Սիմոնյանը շարքային պատգամավորի կարգավիճակով չի գնա խորհրդարան, նախ՝ անչափ վիրավորած է թիմից ու Փաշինյանից եւ վարչությունում ընտրություններից հետո էլ չի կարողացել թաքցնել զգացմունքները ու արագ դուրս է եկել ՔՊ գրասենյակից՝ թիմակիցների կողմը նետելով, որ «լավ էլ անկեղծ են»: Երկրորդ․ նա խորհրդարանի առաջին խոսնակն է, որ ամբողջ ժամկետ պաշտոնավարել է, ուստի պետությունը պարտավոր է ապահովել իր անվտանգությունը, նա «ախրանայով» դժվար թե գա, նստի շարքային պատգամավորի աթոռին, իսկ եթե գա, ապա դա կլինի միայն Փաշինյանի կոշտ պարտադրանքով ու ինչ-որ խոստմամբ։ Ինչ վերաբերում է ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների եւ փոխնախագահների ընտրությանը, ապա, ըստ ամենայնի, դա կթողնվի խմբակցությանը, չնայած էլի Փաշինյանը կհրահանգավորի։ Խոսակցությունների համաձայն, Արուսյակ Ջուլհակյանը, Բաբկեն Թունյանը կշարունակեն ղեկավարել պետաիրավական և տնտեսական հանձնաժողովները, իսկ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովը հնարավոր է Անդրանիկ Քոչարյանից վերցնեն՝ տան Արմեն Խաչատրյանին։ Ընդդիմությանն էլ կզիջեն այն հանձնաժողովները, որոնք նախորդ խորհրդարանում էին զիջել»: |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
