«Ցեղասպանության ճանաչման հարցում հայաստանյան հանրությունը գտնվում է ծայրահեղությունների դաշտում»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Նաթանյահուի կառավարության՝ հայերի ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ որոշումը Հայաստանում կամա, թե ակամա պարզեց մի իրականություն, որ ցեղասպանության ճանաչման հարցում հայաստանյան հանրությունը կամ հայկական միջավայրը առավելապես գտնվում է ծայրահեղությունների դաշտում՝ մի ծայրահեղությունը Նիկոլ Փաշինյանի այսօրվա քաղաքականությունն է, մյուս ծայրահեղությունը՝ դրա հակառակը: Այլ կերպ ասած, հարցը մեզանում կարծես թե դուրս է եկել քաղաքականության կոնցեպտուալ շրջանակից, հայտնվելով մի իրավիճակում, երբ փաստորեն մի ծայրայեղությունը սնուցում է մյուսին, իսկ երկուսը միասին՝ կամա, թե ակամա պարզապես մաշում են կարևորագույն խնդիրներից և օրակարգերից մեկը: Ի դեպ, ես այս գնահատականը՝ վարվող քաղաքականության հանդեպ առհասարակ, հնչեցրել եմ վաղուց, նշելով, որ Նիկոլ Փաշինյանի այսօրվա քաղաքականության ամենավտանգավորը այն է, որ նա սրելով ազգային ինքնության, արժեքների, պատմության, և այդ թվում ողբերգությունների հանդեպ այսպես ասած մերժման կամ մոռացության մթնոլորտ կամ մտայնություն, թեկուզ ոչ ուղիղ տրամաբանությամբ ու շեշտադրումներով՝ բայց ակնհայտ մերժման ծայրահեղությամբ, այդուհանդերձ հրահրում է հակառակ ծայրահեղություն: Այդպիսով, նա ազգային ինքնության, պատմության, անգամ ողբերգության ու ցավի հանգամանքը մղում է ծայրահեղության դաշտ: Իսկ ծայրահեղությունը՝ ինչ շեշտադրումով էլ այն լինի, ճնշում է, խեղդում է միտքն ու ռացիոնալը, խեղդում է հաշարկը: Իսկ ի՞նչն է քաղաքական սուբյեկտության շարքից հանում որևէ հանրության կամ պետության՝ կարևորագույն պետական, ազգային, նաև համամարդկային նշանակության հարցերում հաշվարկի կարողության ու ռացիոնալ մտածողության, չափման բացառումը»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Ցեղասպանության զենքայնացման թեմայի մեջ չմտնելը բխում է Հայաստանի շահերից»». Նիկոլ Փաշինյան
78Երեկ, 20:48
«Անբարո ցինիզմի գագաթնակետն է». Միհրան Հակոբյան
89Երեկ, 20:42
Ռուբիոն և Ուիթքոֆը հեռախոսային ճեպազրույց կանցկացնեն Քոնգրեսի հետ Իրանի վերաբերյալ
179Երեկ, 20:22
«Այս դատավարությունում ձեր կողմից ներկայացված դիրքորոշումներն ինձ համար շատ ավելի կարևոր են»․ դատավորը՝ Վահագն Հովակիմյանին
100Երեկ, 17:42
«Միջազգային իրավունքի դաշտում «ՄԱԿ դիմելը» շատ ավելի բարդ և կոնկրետ ընթացակարգ է»․ Արա Պապյան
104Երեկ, 17:24
«Արժանի է գնահատանքի՝ անկախ նրանից, թե ռազմավարական ինչ հաշվարկներ են նախորդել որոշմանը»․ Արման Բաբաջանյան
117Երեկ, 17:12
