Դադարեցվել է «Ազատություն թիվի»-ի հեղինակազորման վկայագիրը
![]() Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հայտնում է. «Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հունիսի 30-ին գումարեց հերթական նիստը։ Հաստատելով նիստի օրակարգը՝ ՀՌՀ-ն քննարկեց հետևյալ հարցերը՝ «ՀԻԲՐԻԴ ՓՐՈԴԱՔՇՆ ԷՆԴ ԴԻՍԹՐԻԲՅՈՒՇՆ» ՍՊԸ ներկայացրած տեսալսողական ծրագրի ծանուցման վերաբերյալ: Այնուհետև Հանձնաժողովը որոշեց բավարարել «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԹԻՎԻ» ՍՊԸ դիմումը և 2026թ․ հուլիսի 1-ից ուժը կորցրած ճանաչել Ընկերությանը 2021թ․ փետրվարի 3-ին տրամադրված հեղինակազորման վկայագիրը։ ՀՌՀ-ն հունիսի 30-ին որոշեց հայտարարել հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային և մարզային՝ ՀՀ Արմավիրի մարզի տարածքում սփռման մրցույթներ, որոնց մասին մանրամասն տեղեկատվությունը հրապարկված է ՀՀ հրապարակային ծանուցումների «www.azdarar.am» և ՀՌՀ-ի «www.tvradio.am» պաշտոնական կայքերում: Հաջորդ հարցով Հանձնաժողովը որոշեց հրապարակել լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Տավուշի մարզի տարածքում սփռման մրցույթի մասնակիցների ցանկը ՀՌՀ-ի պաշտոնական կայքում և հուլիսի 8-ը սահմանել մրցույթի մասնակիցների հայտերի հրապարակման օր։ Լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Տավուշի մարզի տարածքում սփռման մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել «ԷՖ-ԷՄ» ՍՊԸ-ն։ Հանձնաժողովն իրականացրել է «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ ընկերության «ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ» տեսալսողական ծրագրի 2026թ․ հունիսի 3-ի տեսագրության մշտադիտարկում, որի արդյունքում արձանագրվել են «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի և «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների հասցվող օգտագործման հետևանքով առողջությանը վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի դրույթների պահանջների առերևույթ խախտման հատկանիշներ։ Արձանագրության համաձայն՝ Հեռարձակողի ծրագրով հունիսի 3-ին հեռարձակված «Շնագայլ» ֆիլմը պարունակել է ծխելու տեսարաններ, սակայն ֆիլմի մեկնարկը չի ուղեկցվել «Ծխելը վնասում է ձեր առողջությանը» գրառմամբ։ Հանձնաժողովը որոշեց «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ ընկերության նկատմամբ կիրառել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 33-րդ մասով սահմանված վարչական տույժը՝ տուգանելով 100․000 ՀՀ դրամով: Սույն որոշումները ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող են բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին կամ ՀՀ վարչական դատարան»։ Աղբյուրը` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով |

Կադրային փոփոխություններ՝ ՆԳՆ-ում
134Երեկ, 09:12
Ապամոնտաժվել է Ռուբեն Հայրապետյանի՝ Սևանի ափին գտնվող առանձնատան պարիսպը (տեսանյութ)
13515.09.2026, 10:48
Կադրեր՝ Գագիկ Խաչատրյանի առանձնատան խուզարկությունից (տեսանյութ)
19509.09.2026, 15:06
ԹՐԻՓՓ-ի հիմնական փաստաթղթերը
63009.09.2026, 15:01
«44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ, անհայտ է 191 անձի գտնվելու վայրը»․ ՔԿ
17608.09.2026, 11:48
«Տարածվում է տեղեկություն, թե իբր հրապարակվել է նոր Սահմանադրության նախագիծը»․ ԱՆ
14108.09.2026, 11:18
