Երևան`   +24 °C
Այսօր`   Երեքշաբթի, 30 հունիսի, 2026 թ.

«Տեսնես ՀՀ քննչականը նայե՞լ է այս տեսանյութը»․ Անահիտ Բախշյան

65
Այսօր, 10:00
«Տեսնես ՀՀ քննչականը նայե՞լ է այս տեսանյութը»․ Անահիտ Բախշյան

Հասարակական-քաղաքական գործիչ Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Լսեք, լսեք Լյովա Եղիազարյանի հոկտեմբերի 27-ի պետական ահաբեկչության մանրակրկիտ ու շատ իրավացի վերլուծությունը։
Տեսնես ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆԸ նայե՞լ է այս տեսանյութը, որտեղ դատավարության կողմից անտեսված շատ-շատ փաստերի մասին է խոսում Լյովան և իր եզրակացությունը արտաքին հետքի՝ Ռուսաստանի այսօրվա նախագահի մասին, սա արդեն փաստ է, որի վկայությունն այսօրվա ռուսաստանի էլիտայի հակահայաստանյան վարքն է։ Ռուսաստանին ձեռնտու չէ Հայաստան պետության ինքնուրույն արտաքին քաղաքականությունը, ինքը մեզ ուզում է վասալի կարգավիճակում տեսնել միայն, դրա համար կազմակերպեց հոկտեմբերի 27-ը, որի մասին տեղյակ էին Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և շատ շատերը
Ա՜խ Լյովա Եղիազարյան ջան, ինչո՞ւ այսքան շուտ մեզ լքեցիր։ Գործը վերաբացվեց, բայց այսօրվա իշխանությունն էլ մատը մատին չի տալիս հոկտեմբերի 27-ի ահաբեկչության արդեն բացահայտված պատվիրատուներին պատմության համար գրավոր արձանագրել։ Ցավալի փաստ է․․․․»։

Լյովա Եղիազարյանի հարցազրույցը
Աղբյուրը`   Անահիտ Բախշյան