«Այս դատավարությունում ձեր կողմից ներկայացված դիրքորոշումներն ինձ համար շատ ավելի կարևոր են»․ դատավորը՝ Վահագն Հովակիմյանին
![]() «Ուզում եմ ուղղակիորեն շեշտադրել, որ այս դատավարության ընթացքում ձեր կողմից ներկայացված դիրքորոշումները, բացատրությունները, հարցերի պատասխաններն ինձ համար շատ ավելի կարևոր են»,- ՍԴ նիստի ժամանակ դիմելով ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին՝ ասաց դատավոր Երվանդ Խունդկարյանը։ «Ինչի եմ դա ասում, որովհետև պատասխանողի կողմից՝ ԿԸՀ-ի կողմից փաստերի դեմ որևէ ձև չառարկելը դա ուղղակիորեն բերում է հետևանքի, որ այդ փաստը համարվում է հավաստի՝ բացառությամբ, եթե ՍԴ կողմից ձեռքբերված այլ ապացույցներով դրանք չեն հերքվի։ Երկրորդ՝ եթե կընդունեք որևէ հանգամանք, այդպիսի հանգամանքի գոյության պարագայում դիմող կողմն ազատվելու է այդ հանգամանքների վերաբերյալ ապացույց ներկայացնելու պարտականությունից։ Ուստի ես շատ ավելի կարևորում եմ յուրաքանչյուր փաստարկի դեմ ձեր դիրքորոշումը»,- պարզաբանեց դատավորը։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
