«Ցեղասպանության մեղադրանքով Միջազգային դատարանի առաջ կանգնածներն իրավունք չունեն Թուրքիային դասեր տալու»․ Դուրան
![]() Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավար Բուրհանեթթին Դուրանը քննադատել է Իսրայելի իշխանությունների որոշումը՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ։ «Այն, որ Իսրայելի ղեկավարությունը, որն իրականացրել է 21-րդ դարի ամենադաժան կոտորածն՝ առանց վարանելու սպանելով տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչների, այդ թվում՝ երեխաների, կանանց և տարեցների, համարձակվում է պատմական իրադարձություններն օգտագործել որպես քաղաքական զենք, ոչ այլ ինչ է, քան երեսպաշտություն»,- նշել է նա։ Դուրանի խոսքով՝ Իսրայելի կողմից «1915 թվականի իրադարձությունները» ցեղասպանություն ճանաչելը ապարդյուն փորձ է՝ թաքցնելու անմեղ պաղեստինցիների արյունը, պետական ահաբեկչությունը, որը երկիրը իրականացնում է Մերձավոր Արևելքում: «Նրանք, ովքեր ցեղասպանության մեղադրանքով կանգնել են Միջազգային դատարանի առաջ, ոչ մի իրավունք չունեն Թուրքիային պատմության դասեր տալու կամ խղճի պահապանի դերում հանդես գալու»,- գրել է նա X-ի իր էջում։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
