«Ինձ մտահոգում է երկու բան»․ Արման Գրիգորյան
![]() Քաղաքագիտության դոկտոր Արման Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բոլորը և նրանց հորաքրոջ տղաներն արդեն արտահայտվել են Իսրայելի կառավարության կողմից Քնեսեթին Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծ ներկայացնելու որոշման մասին։ Առաձնապես նոր բան չունեմ ասվածին ավելացնելու։ Հստակ է, որ սա Իսրայելի կողմից օգտագործվում է որպես գործիք Թուրքիայի հետ իրենց հակամարտության կոնտեքստում, բայց իհարկե պետք է նշել, որ Իսրայելը միակ երկիրը չի, որ հենց նման մոտիվով է դա արել։ Հստակ է նաև, որ յուրահատուկ ցինիզմ է Իսրայելի կողմից նման օրինագիծ քննարկելը, երբ նրանք Ադրբեջանի մերձավոր դաշնակիցն են եղել հայ-ադրբեջանական կոնֆլիկտում ու մեծ դերակատարություն են ունեցել հայերի դեմ Ադրբեջանի հաղթական պատերազմի ու Արցախի հայաթափման մեջ։ Հստակ է, վերջապես, որ Իսրայելի կողմից նման օրինագծի քննարկումը շատերի մոտ դառը քմծիծաղից բացի ոչինչ չի հարուցում, քանի որ Իսրայելն ինքը հենց հիմա իրականացնում է մի բան պաղեստինցիների դեմ, ինչի համար պատրաստվում է դատապարտել Թուրքիային։ Աղբյուրը` Արման Գրիգորյան |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
