«Վերաքվեարկությունը կվերածվի հաշվարկված, թիրախավորված քաղաքական գործընթացի»․ Վահագն Հովակիմյան
![]() «Վերաքվեարկությունն այլևս չի կարող լինել նույն ընտրությանը բնորոշ շարունակություն, այն բնական շարունակությունը՝ որպիսին պետք է լինի, այլ կվերածվի երկրորդային, հաշվարկված, թիրախավորված քաղաքական գործընթացի՝ հանգեցնելով տակտիկական քվեարկության»,- ՍԴ նիստի ժամանակ իր ելույթում ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը՝ հավելելով, որ այս հանգամանքը Վենետիկի հանձնաժողովը ևս դիտարկել է որպես լուրջ ռիսկ․ «2025թ․ զեկույցում, որը վերաբերում էր ընտրությունների արդյունքների չեղարկման հարցերի, նշվում էր, որ եթե խախտումները սահմանափակվել են որոշ տեղամասերով, ապա սկզբունքորեն իրավական արձագանքը կարող է սահմանափակվել հենց այդ տեղամասերով։ Սակայն նույն մոտեցման շրջանակում Վենետիկի հանձնաժողովն ընդգծում է մի բացառություն՝ մասնակի վերաքվեարկությունը չի կարող պատշաճ միջոց լինել, եթե տվյալ տեղամասերում կրկնակի քվեարկությունը չի երաշխավորի արդար ընտրական արդյունքի հնարավորությունը՝ բացառելով տակտիկական քվեարկության հնարավորությունը»,- նշեց ԿԸՀ նախագահը՝ հավելելով, որ «ընտրական մարմնի պարտականությունն է՝ պաշտպանել 99,8 տոկոս քվեների օրինականությունը»։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
