«Փաշինյանի հայտարարությունը հանդուգն է և նկատելիորեն ցինիկ»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն անդրադարձել է Կառավարության վերջին նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Այո, ես եմ ասել՝ «Արցախը Հայաստան է և վերջ», և դրա արդյունքում ենք հասել էս կետին» հայտարարությանը։ «Նա կարող էր ասել՝ սխալ է արել ու հիմա դասեր է քաղել իր սխալից, բայց նա ասում է՝ այն, ինչ տեղի է ունեցել հետո, արդյունք է։ Փաշինյանն անկասկած հիանալի է տիրապետում լեզվին ու շատ լավ պատկերացնում է, որ արդյունք ձևակերպումն օգտագործվում է դրական տրամաբանություն արձանագրելու համար, հակառակի դեպքում օգտագործում են հետևանք ձևակերպումը․․․ Այն ծանր կորուստները, որ եղել են, փաստացի նա բնորոշում է դրական զարգացում, որ բերել է այս կետին։ Հայտարարությունը բավականին հանդուգն է՝ հասարակական տրամաբանությանը և բարոյականությանը նետված մարտահրավերի տեսանկյունից ու այդ տեսանկյունից՝ նաև՝ նկատելիորեն ցինիկ»,- ասել է Բադալյանը։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
