«ՀՀ-ում հիտլերյան ռեժիմին համահունչ ռեպրեսիաներ են իրականացվում»․ Արեգնազ Մանուկյան
![]() «Հայաստանում չկա օր, որ լույսը չբացվի ու չմտնեն մեկի տուն խուզարկության կամ որևէ մեկի նկատմամաբ ապօրինի քրեական հետապնդում չիրականացնեն, չձերբակալեն կամ չկալանավորեն։ Եվ այսպիսի ռեպրեսիաները գնալով ավելի են շատանալու, որովհետև լեգիտիմության հետ խնդիրներ ունեցող Նիկոլ Փաշինյանը փորձում է ռեպրեսիաների միջոցով ամրապնդել իր իշխանությունը»,- ՄԻՊ գրասենյակի մոտ կազմակերպած ակցիայի ժամանակ ասաց «Մայր Հայաստան»-ի անդամ Արեգնազ Մանուկյանը։ «ՀՀ-ում հիտլերյան ռեժիմին համահունչ ռեպրեսիաներ են իրականացվում և այս ամեն ինչը քար լռության ներքո։ Նացիստական ռեժիմն էլ միանգամից չի հաստատվել, այսպես դրվագային հետապնդումներ են իրականացվել և վերջնականորեն ամրապնդվել է, որովհետև բոլորը լուռ են եղել։ Այսօր էլ այս ամեն ինչը տեղի է ունենում բոլորի աչքի առաջ, բայց բոլորը լռություն են պահպանում։ Բավական է լռեք, հերիք է, սա արդեն անթույլատրել է, վաղ թե ուշ բոլոր քաղբանտարկյալները հայտնվելու են ազատության մեջ, իսկ դուք՝ ձեր լռությամբ հավերժ մնալու եք այս փոքրիկ Հիտլերի հանբցակիցը»,- հավելեց Մանուկյանը։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
