Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման դատավարությանը
![]() Սահմանադրական դատարանը քննության առարկա չի դարձրել դատավոր Սեդա Սաֆարյանի վերաբերյալ հարցը․ այս մասին «Ազատությանը» փոխանցել են ՍԴ-ից: Այսպիսով, ուրբաթ օրը կայանալիք ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը կմասնակցեն ՍԴ 9 դատավորներից 7-ը, այդ թվում՝ Սաֆարյանը: Սեդա Սաֆարյանի մասնակցությունն ընտրությունների վեճի քննությանը բացառելու պահանջով դիմում ՍԴ ներկայացրել էր Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը: Այս քաղաքական ուժը կարծում է, որ Սաֆարյանը «կողմնակալ է, բացասական վերաբերմունք ունի Քոչարյանի նկատմամբ, և 2021-ի ընտրություններին մասնակցում էր Արման Բաբաջանյանի հետ՝ նույն ցուցակով: Բաբաջանյանի «Հանուն հանրապետության» կուսակցությունն ընտրությունների արդյունքները վիճարկող յոթ ուժերից մեկն է: Սահմանադրական դատարանի արտաքին կապերի բաժնից պարզաբանել են, որ «Սեդա Սաֆարյանի վերաբերյալ «Հայաստան» դաշինքի միջնորդությունը քննության առարկա չի դարձել, քանի որ դատավորներից որևէ մեկն այդ հարցը չի բարձրացրել»: Հղում անելով «Սահմանադրական դատարանի մասին օրենքի» 16-րդ հոդվածի, 3-րդ կետին՝ բարձր դատարանի արտաքին կապերի բաժինը նշել է, որ Սահմանադրական դատարանի դատավորի՝ գործի քննությանը մասնակցելու անհնարինության հարց կարող է բարձրացնել Սահմանադրական դատարանի դատավորներից յուրաքանչյուրը: Հետևաբար միայն այդ դեպքում է քննվում հարցը, ինչը և տեղի է ունեցել դատավորներ Վլադիմիր Վարդանյանի և Արտակ Զեյնալյանի դեպքում: ՍԴ-ն օրերս որոշել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների նախկին անդամներ Վարդանյանն ու Զեյնալյանը կանխակալ վերաբերմունք ունեն որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ: Փաստորեն ստացվում է, որ ՍԴ 9 դատավորներից որևէ մեկը Սեդա Սաֆարյանի կանխակալ վերաբերմունք ունենալու մասով որևէ խնդիր չի տեսել և հետևաբար այդ հարցն էլ չեն բարձրացրել: |

«Էդ խեղճն ի՞նչ անի, ինչ ասել են՝ անում է»․ Արման Աբովյան (տեսանյութ)
1911:24
«Սա նույնն է, որ վարկային քաղաքականության հարցով զբաղվեր ԿԳՄՍՆ-ն»․ Աղասի Ենոքյան
5610:48
Ո՞վ է Միխայիլ Դրապատին՝ Ուկրաինայի ԶՈՒ նոր գլխավոր հրամանատարը
8610:41
«Իշխանությունը գունազարդ հաղորդագրությամբ հերթական փուչիկն է փչել»․ Տիգրան Աբրահամյան
8710:12
Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը շարունակվում է (տեսանյութ)
7210:00
Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին
12509:48
