«Հայաստան» դաշինքը դիմում կներկայացնի ՍԴ՝ Սեդա Սաֆարյանի մասնակցության հետ կապված
![]() ՍԴ-ն իր աշխատակարգային որոշումով հաստատել է Սեդա Սաֆարյանի մասնակցությունը, ինչը չափազանց տարօրինակ է, հայտնում է «5-րդ ալիք»-ը։ Սեդա Սաֆարյանը 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Բաբաջանյան- Շիրինյան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու է եղել, այսինքն՝ նա Արման Բաբաջանյանի քաղաքական թիմակիցն է եղել, իսկ Բաբաջանյանը ՍԴ դիմումատու է հանդիսանում այժմ: ՍԴ մասին օրենքի 16-րդ հոդվածը սահմանում է Սահմանադրական դատարանի դատավորի՝ գործի քննությանը մասնակցելու անհնարինությունը, ըստ այդ հոդվածի առաջին մասի՝ ՍԴ դատավորը չի կարող մասնակցել գործի քննությանը, եթե նա կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ, ինչը Սեդա Սաֆարյանի ու Արման Բաբաջանյանի պարագայում ակներև է: Լրատվականը փորձել է պարզաբանում ստանալ Սեդա Սաֆարյանից, սակայն նա չի պատասխանել զանգերին: «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանն ասել է, որ ինքն էլ այն կարծիքին է, որ Սեդա Սաֆարյանը Վլադիմիր Վարդանյանի ու Արտակ Զեյնալյանի նման չպետք է մասնակցի դիմումների քննությանը: Խուդոյանը հայտնել է նաև, որ մոտակա օրերին պատրաստվում է ՍԴ համապատասխան դիմում ներկայացնել Սեդա Սաֆարյանի մասով: |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
