«Դատախազությունն է եկել որպես երրորդ անձ, ԿԸՀ-ն ներկա չէր»․ Արամ Օրբելյան
196
Չորեքշաբթի, 24 հունիսի, 2026 թ., 12:24
![]() Ինչպես հայտնել էինք, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատ է տվել ԿԸՀ-ին՝ պահանջելով անվավեր ճանաչել իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու ԿԸՀ որոշումը։ Այսօր տեղի է ունեցել այս գործով դատական նիստը։ «Մենք ունեցել ենք վարչական ակտ, որտեղ որևէ պատճառաբանություն, թե ինչի տրվեց համաձայնություն կամ ինչի չի մերժվում համաձայնություն տալը, չկա։ Ուղղակի գրվել է, որ դիմեց, դատախազը ներկայացրեց այս ամեն ինչը, դրանից հետո նայեցինք, որոշեցինք»,- խոսելով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրգործ հարուցելու ԿԸՀ որոշման մասին՝ ասաց փաստաբան Արամ Օրբելյանը։ «Ցավոք, Դատախազությունն է եկել որպես երրորդ անձ, ԿԸՀ-ն ներկա չէր, որպեսզի հասկանանք՝ իրենց որոշման պատճառաբանության ստանդարտը»,- նշեց փաստաբանը։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
