«Ես Քոնգրեսի այն քիչ անդամներից էի, ով այցելեց Արցախ՝ նախքան ժողովրդի բռնի տեղահանումը»․ Ջուդի Չու
![]() Մենք չենք դադարի բարձրաձայնել, քանի դեռ հայ գերիներն ազատ չեն արձակվել։ Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում, որը նվիրված էր Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների ապօրինի պահման հազարերորդ օրվան, հայտարարել է ԱՄՆ քոնգրեսական Ջուդի Չուն։ «Իրականում, ես Քոնգրեսի այն քիչ անդամներից էի, ով հնարավորություն ունեցավ այցելել Արցախ, նախքան նրա ժողովրդի բռնի տեղահանումը: Իմ ուղևորությունից առաջ ադրբեջանցի ներկայացուցիչները հորդորեցին ինձ չգնալ և զգուշացրին, որ հետևանքներ կլինեն: Բայց ես այնուամենայնիվ գնացի, քանի որ կարծում եմ՝ աշխարհը պետք է տեսներ հայ ժողովրդին, նրա համայնքները, նրանց եկեղեցիները, և նրանց խորը կապը իրենց հայրենիքի հետ: Իրականում սիրտս ցավում է այն մտքից, որ Արցախն ավերվում է և նրա բնակչությունը հիմա Հայաստանում և այլ վայրերում փախստականի կարգավիճակում է։ Գիտե՞ք՝ ինչ. ես շատ ուրախ եմ, որ տեսա, թե որքան գեղեցիկ էր Արցախը։ Որովհետև երբ վերադարձա, պարզեցի, որ ինձ արգելել են մուտք գործել Ադրբեջան... Մենք պետք է ապահովենք, որ Արցախի ժողովուրդը կարողանա վերադառնալ։ Մենք պետք է ապահովենք, որ մշակութային և կրոնական արժեքները պահպանվեն։ Եվ մենք պետք է ապահովենք քաղբանտարկյալների վերադարձը»,- նշել է նա։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
