«1122 արցախցի հեռացել է Տավուշից»․ Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «1122 արցախցի Տավուշից հեռացել է։ 2025թ․ օգոստոսի 18-ին իր տեսաուղերձում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես հայտարարել է․ «Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների ապագայի մասին մեր պատկերացումը հետևյալն է․ նրանք մեր և միջազգային հանրության աջակցությամբ պետք է տնավորվեն Հայաստանի Հանրապետությունում և այստեղ ապրեն, ստեղծագործեն, հաստատվեն՝ որպես Հայաստանի Հանրապետության լիարժեք քաղաքացիներ»։ 2023թ․-ին բռնագաղթված արցախցիները ինչպե՞ս են տնավորվել Տավուշի մարզում։ Տավուշի մարզպետարանից ստացված տվյալներով՝ 2023թվականի աշնանը Արցախից բռնագաղթած մեր հայրենակիցներից 780 ընտանիք՝ 2970 անձ բնակություն է հաստատել Տավուշում։ Տավուշի մարզային խորհրդի 2024թ․ հունիսի 24-ի նիստում քննարկվել է Արցախից բռնագաղթածներին բնակարաններով ապահովման ծարգիրը,որի վերաբերյալ զեկուցել է Տավուշի մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Աղաբեկ Գալստյանը։ Տավուշի մարզպետարանից տեղեկացել եմ, որ 2025թ․ մարտի դրությամբ արցախցի ոչ մի ընտանիք Տավուշի մարզում չի օգտվել բնակարաններով ապահովման այդ ծրագրից։ Հիմնական աշխատանք , սեփական բնակարան չունեցվող արցախցի ընտանիքների մի զգալի մասը ժամանակի ընթացքում հեռացել է Տավուշից, հաստատվել Հայաստանի այլ բնակավայրերում կամ՝ արտերկրում։ Հունիսի 4-ին Տավուշի մարզպետարան տեղեկատվական հարցում եմ կատարել․ «Հունիսի 4-ի դրությամբ որքա՞ն է Տավուշի մարզում բնակվող, Արցախից բռնագաղթած ընտանիքների, բնակիչների թիվը, նրանցից քանի՞սն է պետական բնակարանային ապահովման ծրագրով Տավուշի մարզում բնակարան ձեռք բերել, ո՞ր համայնքում՝ քանի՞ ընտանիք» ։ Տավուշի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարին փոխարինող Ասքանազ Բաբլումյանի ստորագրությամբ պատասխանում նշված է․ «Հունիսի 4-ի դրությամբ ՀՀ Տավուշի մարզում բնակվում է ԼՂ-ից բռնի տեղահանված 525 ընտանիք և 1848 անձ»: Մարզպետարանի պատասխանում անտեսված է լրագրողիս այն հարցը, թե Արցախից բռնագաղթած ընտանիքներից քանի՞սն է պետական բնակարանային ապահովման ծրագրով Տավուշի մարզում բնակարան ձեռք բերել, ո՞ր համայնքում՝ քանի՞ ընտանիք։ 2023թ․ սեպտեմբերից հետո, անցած 2 տարի և 8 ամիսների ընթացքում Տավուշում հաստատված 780 ընտանիքներից ներկայումս Տավուշի բնակավայրերում ապրում է 525 ընտանիք, 255 ընտանիք հեռացել է Տավուշի մարզից։ 2023թվականին Տավուշի մարզում բնակություն հաստատված 2970 անձանցից, այժմ մարզում մնացել է 1848-ը, 1122 անձ հեռացել է Տավուշից»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Էդ խեղճն ի՞նչ անի, ինչ ասել են՝ անում է»․ Արման Աբովյան (տեսանյութ)
1911:24
«Սա նույնն է, որ վարկային քաղաքականության հարցով զբաղվեր ԿԳՄՍՆ-ն»․ Աղասի Ենոքյան
5610:48
Ո՞վ է Միխայիլ Դրապատին՝ Ուկրաինայի ԶՈՒ նոր գլխավոր հրամանատարը
8610:41
«Իշխանությունը գունազարդ հաղորդագրությամբ հերթական փուչիկն է փչել»․ Տիգրան Աբրահամյան
8710:12
Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը շարունակվում է (տեսանյութ)
7210:00
Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին
12509:48
